Հայ ժողովրդի բարեկամ գրողը ստացել է պատվավոր մրցանակՌուսաստանի Վորոնեժ քաղաքում իրենց նշանավոր համաքաղաքացու՝ գրող Անդրեյ Պլատոնովի (1899-1951թթ.) հիշատակին 2011 թ.-ից անցկացվող փառատոնի մրցանակը այս տարի շնորհվել է գրող Անդրեյ Բիտովին, ում հայ ընթերցողը քաջածանոթ է Հայաստանի և Արցախի մասին գրված գրքերով, «Մատենադարան» ֆիլմի սցնարով և այլ ստեղծագործություններով: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Այս տարի հունիսի 3-ից 14-ին նախատեսված Պլատոնովյան փառատոնին կմասնակցի 19 երկիր: Այդ միջոցառման ծրագրի շրջանակներում էլ կկայանա մրցանակաբաշխությունը:
Մրցանակը, որի մեջ մտնում է նաև մեկ մլն ռուբլու դրամական պարգև, այս տարի նախապես որոշվել է շնորհել բանաստեղծի կամ գրողի, քանի որ 2015թ.-ն Ռուսաստանում հռչակված է գրականության տարի: Իսկ ընդհանրապես, Պլատոնովյան փառատոնը մրցանակներ է շնորհում նաև արվեստի այլ ոլորտներում ակնառու հաջողությունների հասած մտավարորականների: