Կաննից հետո ֆիլմի հաղթարշավը շարունակվեց եվրոպական «Օսկարով» 12.11.2023
Բեռլինում կայացել է եվրոպական կինոյի լավագույն ֆիլմերի հանդիսավոր մրցանակաբաշխությունը։ Անվիճելի ֆավորիտ է դարձել ֆրանսիացի հեղինակի՝ Ժյուսթի Թրիեի դատա֊հոգեբանական «Անկման անատոմիա» դրաման։ Այս մրցանակաբաշխությունից առաջ Կաննի միջազգային փառատոնում «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած ֆիլմը Բեռլինյում ճանաչվել է ոչ միայն տարվա լավագույն կինոնկար, այլև պարգևատրվել է լավագույն սցենարի, ռեժիսուրայի, մոնտաժի և կնոջ լավագույն դերակատարման անվանակարգերում։
Հետաքրքիր սյուժեից և դերասանական կազմից բացի այս ֆիլմը գրավիչ է նաև իր կինեմատոգրաֆիական ձևով։ Գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում։ Հերոսները մի գերմանուհի և ֆրանսիացի են, որոնք խոսում են ոչ միայն իրենց մայրենի լեզվով, այլև՝ անգլերեն։
«Անկման անատոմիա»֊յի սցենարը Ժյուսթին Թրիեն գրել է ամուսնու՝ Արթուր Հարարիի հետ՝ համաճարակի օրերին, երբ հայտնվել էին կարանտինի մեջ։
«kommersant.ru»֊ն գրում է, որ Թրիեն մրցանակը ստանալիս, ոչ առանց հումորի, ներկայացրել է այդ ստիպողական մեկուսացված վիճակը, որը այլակերպված արտահայտել է նաև ֆիլմում։ Նրա հերոսները, ամուսինը և կինը նույնպես գրողներ են։ Ամուսինը հանելուկային պայմաններում զոհվում է․․․
Թրիեն փառք է տվել, որ իր ամուսինը՝ Արթուրը և ինքը ողջ են մնացել համաճարակային կարանտինի մեջ, որին հաջորդել է Կաննի փառատոնի հաղթարշավը, իսկ այժմ էլ ստանում է եվրոպական կինոակադեմիայի «Օսկարը»։