«Առաջին հացը» թատրոններում հանրային հսկողություն սահմանելու առիթ08.02.2021
Ռուսաստանի հասարակական կազմակերպությունները պետք է ստուգեն հայրենական թատրոնների խաղացանկերը և որոշեն, թե արդյոք դրանք համապատասխանու՞մ են ազգային անվտանգության ռազմավարությանը։ Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդումը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Այդպիսի առաջարկությամբ հանդես է եկել ՌԴ Մշակույթի նախարարության հասարակական լսումների խորհրդի նախագահ Միխայիլ Լերմոնտովը։
Նրա ասելով առաջիկայում իրենց խորհուրդը հանրային լսումներ է անցկացնելու թատրոնների խաղացանկերում նախագահ Պուտինի հաստատած «Ազգային անվտանգության ռազմավարության» հետ համապատասխանության թեմայով։ Ըստ խորհրդի նախագահի, այդ փաստաթղթում կա «հսկայակն բաժին, որը առնչվում է հոգևոր֊բարոյական, հայրենասիրական, արժեքների պահպանմանը։ Լերմոնտովը ընդգծել է, որ հենց «հատկապես հասարակական կառույցները պետք է այսօր ստանձնեն հանրային հսկիչների դերը, ոչ թե գրաքննիչների, այլ նախագահի հրամանագրի հետ տեղեկատվական միջավայրի համապատասխանության հսկիչների դերը։
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ֊ները, այս մոտեցման համար առիթ է հանդիսացել «Սովրեմեննիկ» թատրոնում բեմադրված «Առաջին հացը»
բեմադրությունը։ Ըստ Լերմոնտովի արդեն որոշ ռուսական լրատվամիջոցներ և «հայրենասիրական բնույթի քաղաքական շարժումներ» բողոքել են այդ բեմադրության համար՝ նշելով, որ մենախոսություններից մեկում գլխավոր հերոսուհին «անհարգալից է արտահայտվում Մեծ հայրենական պատերազմի վետերաննեերի մասին, իսկ նրա տեքստը համեմված է ոչ նորմատիվային բառապաշարով»։
Այս թեմայով այլ հղումներ-1