Նախարարը կողմ է հայհոյանքները արգելող օրենքի նախագծի ընդունմանը04.03.2014
Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին կպաշտպանի այն օրենքի նախագիծը, որը արգելում է ոչ նորմատիվային բառապաշարի օգտագործումը: Այդ մասին հաղորդում է «teatral-online.ru»-ն՝ հղում անելով «Ինտերֆաքսին»:
«Ես կարծում եմ, որ եթե ֆիլմը դուրս է գալիս ընդարձակ վարձույթի միջավայր, ապա այնտեղ հայհոյանք չպետք է լինի: Դա մեր դիրքորոշումն է: Ոչ բեմում, ոչ էլ կինոյում հայհոյանք չպետք է լինի: Մենք պետք է սատարենք այդ օրենքի նախագծին»,- ասել է մշակույթի նախարարը:
Հայհոյանքը կինոյում օգտագործելու արգելքի մասին օրենքի նախագիծը Պետական դումա էր մտցվել մեկ տարի առաջ, Պետդումայի մշակույթի կոմիտեի կողմից , որը ղեկավարում է մասնագիտությամբ կինոռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը:
Մեդինսկին նաև ասել է, որ այն ֆիլմերը, որոնցում կլինեն համապատասխան ամնպատշաճ հայհոյախոսություն, օրենքի հաստատումից հետո չեն ստանա վարձույթի վկայական:
ՌԴ Մշակույթի նախարարի տեղակալ Գրիգորի Իվլիևը լրագրողներին ասել է, որ «անպատշաճ հայհոյախոսություն» արտահայտությունը դեռ չի ստացել իր իրավաբանական ձևակերպումը: Այդ ուղղությամբ դեռ մասնագիտական աշխատանքներ անելու խնդիր կա, ասել է նա:
Ըստ օրենքի նախագծի վարձութային վկայական չունեցող ֆիլմերի ցուցադրությունը կպատժվի տուգանքներով. քաղաքացիներին՝ 2-2,5 հազար ռուբլի, պաշտոնյաներին՝ 4-5 հազար ռուբլի, իրավաբանական անձանց՝ 40-50 հազար ռուբլի: