Հունական հուշարձանի պատը փլվել է երկու ռուս երիտասարդների ոտքերի տակ10.07.2014
Ռուսաստանցի 23-ամյա երկու երիտասրդ ձերբակալվեն են Հունաստանի մայրաքաղաքի նշանավոր Ակրոպոլիսի բլուրում, տեղակայված միջնադարյան ժամանակաշրջանին վերագրվող կառուցված պատը քանդելու մեղադրանքով: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:
«Անհավանական է, - գրում է «Իմիրեսիա» կայքը,- տեսարժան վայրերը դիտելու փոխարեն նրանք զբաղվել են փարկուրով»:
Հրատարակության տվյալներով, դասական արվեստի թանգարան-բլուրի հսկիչը նրանց դիտողություն է արել, սակայն երիտասարդները շարունակել են արգելապատնեշներ հաղթահարելու իրենց հնարքները և, ի վերջո բարձրացել են Պարթենոնի տաճարի հարևանությամբ միջնադարում կառուցված պատի վրա, որի մի հատվածը նրանց ոտքերի տակ փլվել է: Արագ տեղ ժամանած ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդներին: Ակրոպոլիսից նրանց տարել են ձեռնաշղթաներով: Հետագա քննությունը կիրականացնեն դատական մարմինները:
Ըստ Հունաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության տեղեկատվության երկու երիտասարդների կատարած գործողությունների գնահատականը կտա հունական կողմը: