Ռեժիսորը մեղավոր է ճանաչվել ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու մեջ02.10.2016
Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը, ով Ռուսաստանում ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, ոստիկանական հսկողության ներքո տեղափոխվել է Յակուտիա: «Դա վրեժ է, որոշակիորեն դա վրեժ է անհնազանդ լինելու դիմաց»,- իր «Twitter»-ում գրել է դատապարտյալի փաստաբան Մարկ Ֆեյգինը: Նրա կարծիքով «Սենցովից պետք է խոստում կորզեն իր մեղքն ընդունելու մասին և ստանան ցուցմունքներ շատերի դեմ, ինչպես սովորաբար...» Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Հիշեցնենք, որ Օլեգ Սենցովը 2014թ.-ի մայիսին ձերբակալվել է Ղրիմում, 2015 թ.-ի օգոստոսին մեղավոր է ճանաչվել ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու մեջ և Դոնի Ռոստովում, ՌԴ Հյուսիսկովկասյան տարածաշրջանային զինվորական դատարանի կողմից դատապարտվել ուժեղացված ռեժիմով գաղութում 20 տարվա ազատազրկման : Նոյեմբերին ՌԴ Գերագույն դատարանը դատավճիռը թողել է անփոփոխ:
Անձամբ Սենցովը չի ընդունում իր մեղքը և իրեն մեղավոր չի ճանաչում: «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը նրան համարում է քաղաքական բանտարկյալ: Ռեժիսորին սատար են կանգնել կինոարվեստի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են, Ալեքսանդր Սոկուրովը, Նիկիտա Միխալկովը, Անդրեյ Զվյագինցևը, Պավել Բարդինը և այլք: Իսկ օտարերկրյա այնպիսի հայտնի ռեժիսորներ, ինչպիսիք են Պեդրո Ալմոդովարը, Վիմ Անդերսը, Քշիշտոֆ Զանուսին, Անջեյ Վայդան, Քեն Լոուչը և այլք, մի շարք պաշտոնատար անձանց են դիմել՝ կոչ անելով երաշխավորել Սենցովի անվտանգությունը, տեղեկացնել նրա գտնվելու վայրի մասին, ներկայացնել ընդդեմ նրա հստակ մեղադրանքներ և անցկացնել ձերբակալության գործով թափանցիկ քննություն:
Օլեգ Սենցովը հայտնի է իր «Գամեր» ֆիլմով, որի համաշխարհային պրեմիերան կայացել է 2011թ.-ին Ռոտերդամում կայացած միջազգային կինոփառատոնում: Այդ կինոնկարը Խանտի-Մանսիյսկում ստացել է կինոմեկնաբանների և կինոքննադատների գիլդիայի «Կրակի ոգին» մրցանակը և ցուցադրվել է միջազգային բազմաթիվ այլ կինոփառատոներում:
Օլեգ Սենցովի մյուս նախագիծը, որն ունի «Ռնգեղջյուր» վերնագիրը, նույնպես ստացել է միջազգային համբավ և հաղթել է Բուլղարիայում կայացող միջազգային կինոշուկայի հայտերի եվրոպական մրցույթում: