Սարսափ ֆիլմերի հեղինակը սարսափից ցնցվել է01.08.2014
Հոլոքոստի մասին պատմող վավերագրական ֆիլմը, որի ստեղծման աշխատանքներին մասնակցում է նաև «սարսափ ֆիլմերի վարպետ» Ալֆրեդ Հիչքոքը, առաջին անգամ կներկայացվի բրիտանացի հեռուստադիտողներին եկող տարի՝ 2015թ.-ին, տեղեկացնում է «Independent»-ը:
Այս ֆիլմի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է նաև պրոդյուսեր Սիդնի Բերնսթայնը:
Բրիտանական բանակի օպերատորը, ով 1945թ.-ին նկարահանել է Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբարի գերիների ազատագրման պահերը, թերթին պատմել է, թե ինչպիսի վերաբերմունք է արտահայտել սարսափ ֆիլմերի հեղինակը այդ նկարհանված պատկերների նկատմամբ: Նա պարզապես այնքան է ցնցված եղել, որ դրանից հետո մեկ ամբողջ շաբաթ չի երևացել ստուդիայում:
Իրենց ժապավենում Բերնսթայնը և Հիչքոքը օգտագործել են բրիտանացի և խորհրդային զինվորականների կողմից նացիստական ճամբարներում կատարած գրառումները:Ֆիլմի պատրաստման աշխատանքները երկար ժամանակ են պահաջել: Իսկ, երբ, վերջապես այն պատրաստ է եղել, Բեռլինում գտնվող միացյալ ուժերի կառավարությունը այն կարծիքն է արտահայտել, որ ֆիլմը տվյալ պահին ավելի շատ վնաս կպատճառի, քան՝ օգուտ: Եվ այն այդպես էլ չի ցուցադրվել: Այդ ֆիլմի 6 ժապավենային փաթույթներից 5-ը փոխանցվել է Լոնդոնի Կայսերական զինվորական թանգարանին: Դրանք 80-ականներին այնտեղ գտավ ամերիկացի մի հետազոտող: Այն ցուցադրվեց Բեռլինի 1984թ.-ի կինոփառատոնում, իսկ 1985թ.-ին այդ ոչ լրիվ կինոնկարը ներկայացվեց ամերիկյան հեռուստադիտողներին՝ «Հիշողություն ճամմբարների մասին» (Memory of the Camps) վերնագրով:
Ի վերջո, 6-րդ ժապավենային փաթույթը նույնպես գտնվեց, իսկ ֆիլմը վերականգնվեց և հասցվեց ավարտին: Ինչպես տեղեկացրել է Լոնդոնի Կայսերական զինվորական թանգարանի ներկայացուցիչ Թոբի Հագգիսը, Հիչկոկի ֆիլմի ամբողջական տարբերակը կունենա այլ վերնագիր:
Հաղորդվում է, որ կինոնկարը հնարավոր կլինի դիտել նաև ամենատարբեր կինոփառատոներում և կինոթատրոններում: