2015 թ.-ին Յուրմալայում ռուսական ավանդական «Comedy Club» չի լինի 02.05.2015
2015 թ.-ին «Comedy Club» փառատոնը Լատվիայի Յուրմալա քաղաքում չի կայանա: Այդ մասին «Comedy Club» -ի մամլո ծառայության տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:
Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ Յուրմալայից Սոչի է տեղափոխվել «երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթը, իսկ հումորի «Ձայնարկող Կիվին» և «Յուրմալինա» փառատոները կանցկացվեն Ռուսաստանի տարածքում:
«2015 թ.-ին փառատոնը չի անցկացվի Յուրմալայում: Երկու տարի անընդմեջ «Comedy Club» -ը Յուրմալայում եղել է հսկայական համերգային և փառատոնային շարժման մի մասը: Այդ պատճառով էլ հետաքրքիր և նպատակահարմար էր այնտեղ մեր կողմից միջոցառումներ կազմակերպելը: Հիմա շատ փառատոներ են փոխել իրենց աշխարհագրությունը և այդ վայրը հիմա կորցրել է ամառային փառատոնային շարժման քարտեզում իր սիներգետիկ բաղադրիչը»,- ասել են «Comedy Club» -ի մամլո ծառայությունում:
«Comedy Club» փառատոնը վերջին անգամ Յուրմալայում կայացել է 2014 թ.-ի հուլիսի վերջին օգոստոսի սկզբին՝ «Նոր ալիք» երաժշտական մրցույթից անմիջապես հետո:
Այդ օրերին էր, որ Լատվիայի Արտաքին գործերի նախարարությունը երկիր մուտք գործող ոչ ցանկալի անձանց «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել ռուսական էստրադայի հայտնի արտիստներ Իոսիֆ Կոբզոնին, Վալերիային և Օլեգ Գազմանովին՝ կապված Ուկրաինայում ռուսական իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ նրանց արտահայտած դրական վերաբերմունքի հետ: Հենց այդ «սև ցուցակ»-ի հրապարակումից հետո էլ ռուսական շոու բիզնեսի Յուրմալայում կազմակերպվող միջոցառումները սկսեցին իրենց համար նոր անցկացման վայրեր փնտրել: