Ֆորում՝ նվիրված Ուկրաինայի և Բելոռուսի ազատագրման 70 – ամյակին04.30.2014
Ռուսաստանի Կուրսկ քաղաքում բացվել է 4-րդ միջազգային պատմամշակութային ֆորումը, որը կրում է « Միասնությամբ նվաճված Մեծ հաղթանակ» խորագիրը: Այս տարի միջոցառումը նվիրված է Ֆաշիստական նվաճողներից Ուկրաինայի և Բելոռուսի ազատագրման 70 – ամյակին: Այդ մասին հաղորդում է «tvkultura.ru»-ն:
Ֆորումին մասնակցում են պատերազմի վետերաններ, պատմաբաններ, փորձագետներ, քաղաքագետներ, լրագրողներ, ԱՊՀ անդամ երկրների, Բալթիկայի, Վրաստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի որոնողական ու պատմական դեպքերի վերականգնման ջոկատների ներկայացուցիչներ:
Ֆորումը գործում է 4 հիմնական բաժիններով: Ուշադրության կենտրոնում Հայրենական Մեծ պատերազմի լուսաբանման, պատմական հիշողությունը պահպանելու, ԱՊՀ անդամ երկրներում երիտասարդական հայրենասիրական նախագծերի զարգացման հեռանկարների և վետերանների հետ հանդիպման հարցերն են: Ֆորումի կազմակերպիչները հույս ունեն, որ այս հանդիպման ընթացքում կկարողանան գտնել պատմական ճշմարտությունը սերունդներին հասցնելու ուղիները:
«Առաջին հերթին պետք է պատերազմի մասին խոսել միայն ճիշտ և, անշուշտ, հանդիպել ականատեսների հետ, որոնք դեռ ապրում են: Ողջ մնացածները, ցավոք սրտի, կյանքից սկսել են արագ հեռանալ: Սակայն, քանի դեռ նրանք այստեղ են, պետք է նրանց հետ հանդիպել: Պետք է նրանց տալ հարգանքի տուրք բոլոր զրկանքների ու այն սխրանքների համար,որ նրանք կատարել են»-, ասել է ԱՊՀ անդամ երկրների Միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իքսանովը:
Ավելացնենք, որ ֆորումի մասնակիցներին իր ողջույնի խոսքն է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: