Հասկանալու պարտականության և հաղորդակցման ուժը՝ ըստ օրանգուտակ Օզիի06.19.2023
Ամերիկյան կինոաստղ Լեոնարդո դի Կապրիոն այն պրոդյուսերներից մեկն է, որոնք ձեռնարկել են «Օզի» վերնագրով բնապահպանական անիմացիոն նոր ֆիլմի նկարահանումը։ Այդ ֆիլմը նպատակ է հետապնդելու «երկխոսություն սկսել շրջակա միջավայրի մասին»։ Կինոնկարի ստեղծագործական կազմը համոզված է, որ դեռ վաղ մանկությունից մարդուն պետք է նախազգուշացնել անտառները հատելու հետևանքների մասին, որպեսզի «մոլորակը փրկվի»։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «newsinfrance.com»֊ին։
Ֆիլմը օրանգուտակ տեսակի Օզի փոքրիկ կապիկի մասին է, որն իր հորը և մորը կորցրել է անտառային հրդեհի ժամանակ։ Նրան խնամել և մեծացրել են մարդիկ։
Օզին ճանապարհ է ընկնում ծնողներին գտնելու նպատակով։ Այդ ընթացքում նա օգտագործում է իր տաղանդները՝ նկարահանում է տեսահոլովակներ, յուրացնում է ժեստերի լեզուն, դատապարտում է արմավի յուղի արտադրության թողած քայքայիչ ազդեցությունը․․․
«Անիմացիայում մենք հակված են օգտագործել կենդանիներին՝ տարբեր պատճառներով»,֊ նշել է ֆիլմի համահեղինակ Ռոդրիգո Բլաասը և ընդգծել, որ ֆիլմում իրենք ցանկանում են կենդանիներին օժտել կարծիք ունեցողի հատկանիշով և բնության հետ կատարվողը ներկայացնել նրանց աչքերով։
Հոլլիվուդում իր բնապահպանական տեսակետներով աչքի ընկնող Լեոնարդո դի Կապրիոն այս կինոնկարի ստեղծման աշխատանքների մեջ է ներքաշել նաև իր 82֊ամյա բարեկամ Մայք Մեդավոյին։ Հոլլիվուդի վետերանի համար, որը հայտնի է «դարակին դրված իր 324 ֆիլմերով», սա անիմացիայի ոլորտում առաջին փորձն է։ Նա «ռեմեյքերի» և «սիքվելների» հեղեղի մեջ այս նոր փորձառությունը որակել է որպես «յուրահատուկ գաղափար» գոյաբանական հիմնախնդիրների հետ բախման, նաև՝ արհեստական բանականության և գլոբալ տաքացման» համապատկերում։
«Օզի» կինոնակարը, որը կինովարձույթի շուկա կհանվի 2024թ,֊ի ապրիլին, ըստ Ռոդրիգո Բլաասի, երեխաներին և նրանց ծնողներին հնարավորություն կընձեռի մասնակցելու շրջակա միջավայրի պաշտպանության թեմայով քննարկմանը, միաժամանակ օգնելով հասկանալու պարտականության և հաղորդակցման ուժը՝ իրավիճակը փոխելու համար։