50 վայրկյանը բավական էր դահլիճում սարսափ առաջացնելու համար 12.28.2015
Այսօր կինոյի ծնդյան օրն է: Ուղիղ 120 տարի առաջ, 1895 թ.-ի դեկտեմբերի 28-ին Փարիզի Կապուցիների ճեմուղում գտնվող «Գրան-կաֆե»-ի սրահում 3 տասնյակ կինոդիտողներ մուտքի համար վճարելով 1-ական ֆրանկ, ականատես եղան Լյումեր եղբայրների սինեմատոգրաֆին:
Այդ օրն առաջինը ցուցադրվեց Լուի Լյումերի նկարահանած 45 վրկ տևողությամբ «Բանվորները դուրս են գալիս Լիոնի «Լյումեր» ֆաբրիկայից» ֆիլմը: Հանդիսատեսը պատրաստ էր առանց սահմանափակման, անվերջ դիտել այդ չտեսնված հրաշքը...
Թեև կինոժապավենի առաջին ցուցադրությունը մամուլն անտեսեց, սակայն լուրը բերնեբերան տարածվեց Փարիզով մեկ:
Իսկ հաջորդ ամսից սկսած «Գրան-կաֆեի» մոտ արդեն հսկայական հերթեր էին գոյանում Լյումեր եղբայրների նկարահանած հաջորդ՝ «Գնացքի ժամանումը Լա-Սեոտե» կայարան» ֆիլմը դիտելու համար:
Այս կինոժապավենի 50 վայրկյան տևողությունը բավական էր դահլիճում սարսափ առաջացնելու համար: Գնացքը սպիտակ պատի վրայից շարժվում էր ուղիղ հանդիսասրահի կողմը: Այն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ չափեր էր ընդունում: Բայց ահա այն կանգ է առնում: Ուղևորները իջնում են ու հեռանում, իսկ հրեշավոր չափերի շարժակազմը կրկին շարժվում և անհետանում է էկրանի ձախ անկյունում:
Ընդհանուր առմամբ, պրեմիերայից հետո մեկ տարվա ընթացքում Լյումեր եղբայրները նկարահանեցին և ցուցադրեցին 10 շարժանկար: Դրանցից յուրաքանչյուրի տևողությունը ոչ ավելի քան մեկ րոպե էր: