Թեև ներողություն են հայցել, բայց դրանից հետո էլ մութ ու լույս կողմերը պարզ չեն դարձել11.15.2023
Շվեդիայի մայրաքաղաքում մեկնարկած «Սթոքհոլմի փառատոնը» հրաժարվել է ծրագրում ընդգրկել ամերիկա–իսրաելական դերասանուհի և ռեժիսոր Ալիզա Հանովիցի «Chanshi» հեռուստասերիալը՝ ՀԱՄԱՍ–ի և Իսրայելի միջև բռնկված պատերազմի պատճառով: Այդ մասին «ru.euronews.com»–ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Հեռուստաշոուի առաջին սերիայի ցուցադրությունը պետք է կայանար վաղը՝ նոյեմբերի 16–ին:
«Chanshi»–ին, որտեղ գլխավոր հերոսուհու դերը կատարում է ինքը՝ Հանովիցը, կատակերգական դրամա է բրուկլինցի երիտասարդ, պահպանողական հրեական ընտանիքի աղջկա մասին, որը հաշվարկով ամուսնությունից խուսափելու համար փախչում է Իսրայել: Մերձավորարևելյան այս երկիրը ամերիկուհու առաջ բացվում է որպես սեռական ազատության տարածություն:
«Jerusalem Post» պարբերականը Հանովիցի ստեղծագործությունը անվանել է «Netflix» ստրիմինգային ալիքով թողարկված «Ոչ օրթոդոքսալը» փոքր սերիալի կատակերգական տարբերակ, որը խաչասերվել է Ֆեդերիկո Ֆելինիի սեռական մտահգություններ ունեցող պատանուն անդրադարձած «Ամարկորդ» կիսակենսագրական ֆիլմի հետ:
Այս նախագծի պրեմիերան կայացել է 2022թ.–ի վերջին Իսրայելի HOT հեռուստաալիքով, իսկ ընթացիկ տարվա հունվարին ներկայացվել է ԱՄՆ֊ում՝ «Sundance» անկախ կինոյի փառատոնում:
Ասենք, որ Սթոքհոլմի փառատոնի կազմակերպիչները Ալիզա Հանովիցին տեղեկացրել են, որ նրա մասնակցության հրավերն այլևս «հրատապ չէ»: Իսրայելի դեսպանությունը հրաժարվել է ռեժիսորի ուղևորության ծախսերը փոխհատուցել, քանի որ պետական ռեսուրսները այժմ «ուղղված են այլ նպատակների»՝ հոկտեմբերի 7–ին ՀԱՄԱՍ–ի իրականացրած ահաբեկչական գործողություններից հետո:
Ալիզա Հանովիցը պատրաստակամություն է հայտնել, այդ ծախսերն ստանձնել, սակայն, նրան հասկացրել են, որ փառատոնը պարտավոր է «զբաղեցնել որոշակի դիրք»: Իսկ երբ նա ասել է, որ ինքն ուրախ կլիներ նաև, եթե պարզապես, ներկա լիներ փառատոնին, ստացել է այսպիսի պատասխան. «Շվեդիայի ԱԳՆ–ն նախատեսում է ցուցաբերել զգուշություն Իսրայելից ժամանող չվերթերի նկատմամբ»։ Դա նշանակել է, որ, նրան չեն կարող ընդունել որպես հյուր:
Ռեժիսորին առաջարկել են մասնակցել առցանց տիրույթում նախատեսվող հարց ու պատասխաններին՝ սերիալի ցուցադրության նախօրեին, իսկ սերիալից հրաժարվելու մասին խոսք չի եղել:
«Ես զարմացած եմ փառատոնի կազմակերպիչների վախկոտությւան վրա»,– հայտարարել է Ալիզա Հանովիցը:
Ավելացնենք, որ այս ամբողջ աղմուկից հետո փառատոնի կազմակերպիչներն, այնուամենայնիվ, գրավոր ներողություն են հայցել դերասնուհի և ռեժիսոր Հանովիցից և նրա թիմից, սակայն, դրանից հետո էլ ֆիլմի հեղինակի համար փառատոնի կազմակերպչական մութ ու լույս կողմերը պարզ չեն դարձել:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։