Ամերիկյան ֆիլմը հավակնում է ճանաչվել որպես լավագույն բրիտանական ֆիլմ01.09.2014
Աստղագնացների մասին պատմող «Գրավիտացիա» (Gravity) ամերիկյան ֆիլմն առաջադրված անվանակարգերով առաջինն է Բրիտանական կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսային արվեստի ակադեմիայի (BAFTA) մրցանակաբաշխությունում: Լոնդոնում այսօր հայտարարվել է, որ կոսմիկական թրիլլերը մրցում է 12 անվանակարգերի մրցանակների համար:
10-ական անվանակարգերում մրցույթին մասնակցելու իրավունք են ստացել ևս երկու ամերիկյան «Խարդախություն ամերիկյան ձևով» (American Hustle) քրեական կատակերգական և «12 տարի ստրկության մեջ» (12 Years a Slave). պատմական դրամատիկական ֆիլմերը:
Բոլոր երեք ֆիլմերն էլ պայքարում են լավագույն կինոնկար անվանակարգի համար: Այդ մրցանակին են հավակնում նաև «Ֆիլիմոնա» (Philomena) բրիտանական տրագիկոմեդիան և սոմալիական ծովահենության մասին պատմող ամերիկյան «Կապիտան Ֆիլիպս» (Captain Phillips) թրիլլերը:
«Գրավիտացիա»-ն պետք է պայքարի նաև «Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգում, քանի որ կինոնկարի մեծ մասը նկարահանվել է անգլիական «Փայվուդ» և «Շեփերթոն» ստուդիաներում:
Ասենք, որ «BAFTA» մրցանակին արժանացած ֆիլմերը վերջին տարիներին նվաճում են նաև ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարները»:
«BAFTA» -ի մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 16-ին, Լոնդոնում: