Ալիսա Ֆրեյնդլիխը չի «պառկել պլաստիկ վիրաբույժի դանակի տակ»06.04.2014
Ռուսական բեմի և էկրանի լեգնդար դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխը իր 79 տարեկան հասակի համար ուղղակի ունի հիասքանչ արտաքին: Նրա պահպանված տեսքը ստիպում է ակամա մտածել, որ դերասանուհին մի քանի անգամ օգտվել է պլաստիկ վիրահատությունից: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ փոխանցելով «russianshowbiz.info»-ի տեղեկատվությունը:
Սակայն ռուսաստանցի աստղը խոստովանել է, որ ինքը ընդամենը մեկ անգամ է դիմել պլաստիկ վիրաբույժին, այն էլ ձայնալարերի հետ կապված: Այդ ժամանակ Ֆրեյնդլիխը ստիպված է եղել մեկ ամիս պահպանել լռություն, որի պատճառով բոլորը կարծել են, որ նա չափազանց լուրջ հիվանդ է:
Իսկ բժիշկների օգնությամբ երիտասարդանալու հետ կապված մեկ քայլ, այնուամենայնիվ, դերասանուհին արել է, երբ կատարել է Բոտոքսի ներարկում ճակատի դիմախաղային մկանները հարթելու նպատակով:
«Բայց արդյունքը ինձ դուր չեկավ: Փոխվում է դեմքի շարժունակությունը»,- խոստովանել է արտիստուհին և ավելացրել, որ ինքը ոչ մի անգամ չի «պառկել պլաստիկ վիրաբույժի դանակի տակ»: