Որքան շատ են նայում սերիալներ, այնքան շատ փող են ստանում 08.18.2014
Ամերիկյան հայտնի սերիալների դերասանները նկարահանվել են « Entertainment Weekly» վիրուսային տեսահոլովակում, որտեղ հեռուստադիտողներին զգուշացրել են սերիալամանիայից և, միաժամանակ, խորհուրդներ են տվել, թե ինչպես կարելի է դրանք դիտել: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Աստղերի ասելով, իրենք դեմ չեն սերիալներ նայելուն և չեն էլ մտածում արգելել այդ զբաղմունքը, քանի որ մարդիկ որքան շատ են նայում սերիալներ, այնքան դրանցում նկարահանվող դերասանները շատ փող են ստանում:
Այդ պատճառով էլ սերիալների աստղերը պատմում են թե ինչ արժի և չարժի անել, եթե, այնուամենայնիվ, որոշել ես մի ամբողջ սեզոնի սիրելի սերիալը դիտել:
Օրինակ, «Մնալ կենդանի», «Հանգստի այգիները և գոտիները», «Սեզոնի նարնջագույն հիթը» սերիալների հերոսները խորհուրդ են տալիս շատ ջուր խմել և ոչ մի պայմանով և երբեք չփոխել սերիալները: Նրանց ասելով, եթե սկսել ես դիտել «Ամեն ինչի ծանրագույնի մեջ» սերիալը, ապա չարժի փոխադրվել «Իսկական դեդեկտիվ»-ի կողմը:
«Ինչպես ես դիմավորեցի ձեր մայրիկին» սերիալից Էլիսոն Հաննիգանը խորհուրդ է տալիս սերիաների արանքում հաղորդակցվել մարդկանց հետ, հատկապես դա վերաբերում է միայնակներին:
«Միանգամից մի նայեք 13 սերիա»,- զգուշացնում է «Փոքր խաբեբաներ» սերիալի հերոսուհի Լյուսի Հեյլը:
Դերասանները նաև խորհուրդ են տվել ունենալ լավ համացանցային կապ, բայց նախապես չներկայացնել սերիալները նրանց, ովքեր դեռ չեն տեսել նոր դուրս եկած մասերը:
«Պարզապես վերջ տվեք անվերջ սերիալ դիտելուն: Կանգ առեք ինքնուրույն և ուշադրությունդ շեղեք դեպի կյանքը: Ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալություն կհայտնեք»,- եզրափակել է «Փոքրիկ խաբեբաները» սերիալի դերասանուհի Թրոյեն Բելլիսարիոն: