Զատկի քանդականախշված հուշանվեր հավկիթներ սլովենիայից04.19.2014
Փոքր չափերի շաղափ, ճիշտ այնպիսին, ինչպիսին օգտագործում են ատամնաբույժերը և ծայրահեղ ճշգրտություն ու համբերություն: Սա թերևս այն ամենն է, որ անհրաժեշտ է սլովենացի Ֆրանկ Գրոմին իր գլուխգործոցները՝ զատկի հավկիթնները փորագրելու համար:
74-ամյա վարպետը, որ մասնագիտությամբ ինժեներ է, ինքն է հորինել այդպիսի աշխատանքներ ստեղծելու տեխնոլոգիան: Նա հավկիթի կճեպի վրա կարող է տարբեր տրամագծի հազարավոր անցքեր փորել:
«Ամենից դժվարն այն է, որ պետք է անցքերը հնարավորինս միմյանց մոտ դասավորված լինեն, բայց այնպես, որ կեղևը չջարդվի: Ես սահմանել եմ իմ անձնական ռեկորդը: 3 կամ 4 տարի առաջ: Բադի մեկ ձվի վրա ինձ հաջողվեց շաղափել 24 հազար անցք»,- ասել է վարպետը:
Զատկական փորագրված հավկիթներից նվերներ Ֆրանկ Գրոմը պատրաստում է արդեն ավելի քան 20 տարի: Ներշնչանքը նա քաղում է սլովենական ավանդական ժանյակագործության անսպառ պահոցներից:
«Երբ ես սկսում եմ աշխատանքը հավկիթների հետ, ճշգրիտ չեմ կարող ասել, թե այն վերջում ինչ տեսք կստանա: Ձևավորումը ես կատարում են աշխատանքին զուգահեռ, ընթացքում: Սկզբում ստեղծում եմ հենակետային ժանյակային մատիտանկարը, իսկ հետո այն սկսում եմ «լցնել»: Երբեմն գեղեցիկ է ստացվում»,- խոստովանում է Գրոմը:
Գեղագետը բյուրեղներ չի օգտագործում: Կեղևի տարբեր երանգներն ստանում է դրա տքնաջան փայլեցման ճանապարհով: Սեփական գործերը հավաքում է, ամբողջացնելով իր մեծ հավաքածոն: Լինում է նաև, որ վաճառում է՝ որպես հուշանվեր: Պատվերներ ստանում է ամբողջ աշխարհից: 1000 անցքով զարդանախշված հավկիթի արժեքը մոտ 100 եվրո է: