Ամսվա վերջին շաբաթը թանգարանային արժեքների հետ անվճար հաղորդակցվելու օր է02.11.2015
ՀՀ Մշակույթի նախարարությանը ենթակա բոլոր թանգարանները յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը գործում են անվճար: Դրա համար պաշտոնական հիմք է հանդիսանում ՀՀ Մշակույթի նախարարի 2009 թ.-ի օգոստոսի 8-ի N 458-Ա հրամանը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «mincult.am» կայքին:
Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ նախարարի այդ հրամանի համաձայն նախատոնական և հանգստյան օրերի նախօրեին այցելուների մուտքը թանգարանների ցուցահանդեսային մաս ավարտվում է մեկ ժամ շուտ:
Տեղեկատվությունը ներկայացնում է նաև այն թանգարանների ցանկը, որոնք գործում են Մշակույթի նախարարության ենթակայությամբ: Այնտեղ նշված են 21 հաստատություններ, որոնք տեղաբաշխված են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ տարածաշրջանային կենտրոններում կամ այլ բնակավայրերում:
Ըստ այդ հրամանի, սոցիալական առումով կարևոր նշանակության այսպիսի հնարավորություններ են ընձեռում հանրապետությունում գործող այնպիսի խոշոր թանգարաններ, ինչպիսիք են Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Ս. Փարաջանովի թանգարանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և այլն: