Մարինա Գևորգյանը գնել է «Սնոբ» հանդեսը և «snob.ru» կայքը09.21.2017
Ռուսաստանում գործող «Սնոբ Մեդիա» բաց բաժնետիրական ընկերությունը հայտնի գործարար Միխայիլ Պրոխորովից գնել է նրան պատկանող «ՕՆԵԿՍԻՄ» խմբի մեջ մտնող «Սնոբ» հանդեսը և «snob.ru» կայքը: Գնորդի դերում հանդես է եկել «Սնոբ Մեդիայի» գլխավոր տնօրեն Մարինա Գևորգյանը: Այդ մասին «snob.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այս գործարքի առթիվ «ՕՆԵԿՍԻՄ» խմբի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենց համար «սկզբունքորեն կարևոր էր նախագիծը վաճառել այնպիսի ներդրողի, որը հետագայում պատրաստ կլիներ պատասխանատվություն ստանձնելու բրենդի հետագա զարգացման համար»: Այդպիսի ներդրողը «ՕՆԵԿՍԻՄ» խմբի գնահատմամբ հանդիսանում է հենց Մարինա Գևորգյանը, որը վերջին տարիներին «պատասխանատվություն էր կրում նախագծի բիզնես-մոդելի զարգացման և արդյունավետության համար»:
Մարինա Գևորգյանը նշել է, որ իր «պրոֆեսիոնալ գործունեությունը 9 տարի կապված է «Սնոբ» նախագծի հետ»: Նա վստահություն է հայտնել, որ որպես անկախ միդիաակտիվ «Սնոբը» կամրապնդի իր առաջատարի դիրքերը, կզարգացնի ավանդական կոմմերցիոն կապերը և կստեղծի նորերը:
Նա նշել է, որ իր այս ձեռնարկը կրկին կհենվի որակյալ հրապարակախոսության, օպերատիվ տեղեկատվական լրագրության, ընթերցողների հետ ակտիվ կապերի հիմնարար սկզբունքների վրա: