Եկամտաբեր «Գիշատիչը» կվերանկարահանվի06.26.2014
Ամերիկացի սցենարիստ Շեյն Բլեքը, ով հայտնի է «Մահացու զենք» ֆիլմերի սերիաներով և «Երկաթե մարդ-3» կինոնկարով, կգրի պատմություն «Գիշատիչը» ֆանտաստիկական կինոնկարի վերանկարահանման առթիվ: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ինչպես տեղեկացնում է բրիտանական «Digital Spy» կայքը, սցենարիստը հանդես կգա նաև ռեժիսորի դերում: Նոր «Գիշատիչի» ստեղծման գործի մեջ են ներքաշված նաև պրոդյուսերներ Ջոն Դևիսը, Լոուրենս Գորդոնը, և Ջոել Սիլվերը, ովքեր աշխատել են նաև այդ ֆիլմի բնօրինակ տարբերակի վրա:
Թե ովքեր կնկարահանվեն նոր «Գիշատիչը» ֆիլմում, դեռ անհայտ է:
Հիշեցնենք, որ առաջին «Գիշատիչը» կինոնկարը Արնոլլդ Շվարցենեգերի գլխավոր դերակատարմամբ էկրան բարձրացավ 1987թ.-ին: 15,3 մլն դոլարանոց բյուջեով ֆիլմը համաշխարհային վարձույթում բերեց գրեթե 100 մլն դոլար՝ միաժամանակ դառնալով սպասված ֆիլմ՝ շնորհիվ հատուկ էֆեկտների և օպերատորական բարձրակարգ աշխատանքի:
1990թ.-ին Դեննի Գլովերի գլխավոր դերակատարմամբ թողարկվեց այդ մարտաֆիլմի 2-րդ մասը: Այս անգամ ֆիլմի բյուջեն կազմում էր 35 մլն դոլար, սակայն վարձույթից այն ստացավ համեմատաբար ավելի քիչ, քան առաջին ֆիլմի դեպքում՝ 57 մլն դոլար:
Իսկ ավելի ուշ նկարահանվեցին «Օտարն ընդդեմ գիշատչի», «Օտարները ընդդեմ գիշատչի: Մահերգ» և «Գիշատիչները» ժապավենները: Այս երեք ֆիլմերը, ընդհանուր առմամբ, համաշխարհային շուկայից բերեցին 430 մլն դոլարի եկամուտ: