Որոշ թատերական պաուզայից հետո արտիստուհին ասել է. «Այո»06.02.2014
Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը համոզել է Ջուդի Դենչին իր հետ նկարահանվել Շեքսպիրի «Ռիչարդ 3-րդի» նոր էկրանավորման մեջ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել «telegraph.co.uk»-ն:
Պարբերականի հրապարակման համաձայն Քամբերբեթչը այդ հարցով Դենչին էր դիմել մի քանի ամիս առաջ և այդ ընթացքում անընդհատ համոզել դերասանուհուն միանալ ֆիլմի աշխատախմբին:
«Ռիչարդ 3-րդ»-ում նկարահանվելու Դենչի դրական արձագանքի մասին հայտնի է դարձել «Hay Festival»-ի վերջին օրը, երբ փառաբանված բրիտանուհի արտիստուհին հանդիպել է հանդիսատեսներին:
Երբ դահլիճում հավաքվածերին թույլատրել են հարցեր ուղղել Դենչին, առաջին շարքում նստած Քամբերբեթչը արտիստուհուն հարցրել է. «Իսկ Դուք չէիք ցանկանա իմ հետ խաղալ «Ռիչարդ 3-րդ»-ում: Որոշ թատերական պաուզայից հետո Դենչը պատասխանել է «Այո», և դահլիճը ծափահարել է:
Ֆիլմում դերասանուհին կխաղա Մարգրեթ թագուհու դերը: Նախագիծն իրականացնում է «BBC» կորպորացիան: