Վերջին սեզոնում Արև-թագավորը սիրավեպ է սկսում մադամ դ՝ Մեյթենոնի հետ04.12.2018
Սերիալի վարկանիշին հետևող պատասխանատուները Բրիտանիայում և Ֆրանսիայում արձանագրել են արդեն 3-րդ սեզոնը ցուցադրվող«Վերսալ» պատմական դրամայի նկատմամբ հեռուստադիտողների թվի կտրուկ անկում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «thesun.co.uk»-ին և «dailymail.co.uk»-ին:
Նկատի ունենալով այդ հանգամանքը BBC-ն արդեն որոշել է դադարեցնել ֆիլմի ցուցադրությունը: Վերլուծաբանների կարծիքով ֆիլմի նկատմամբ հետաքրքրության նվազման հիմնական պատճառը բազմաթիվ անկողնային տեսարաններն են:
Վերջին շրջանում 21 մլն ֆունթ սթերլինգ բյուջեով կինոնկարն, օրինակ, Բրիտանիայում հրաժարվել է դիտել 1մլն հեռուստադիտող: Նույն միտումն է արձանագրվում նաև ֆրանսիայում, որտեղ սերիալը ցուցադրվում է կաբելային «Canal Plus» հեռուստատեսությամբ:
Ֆիլմի հեղինակները որոշել են, որ Լյուդովիկոս 14-րդ թագավորի մասին պատմող գրավիչ պատմության 3-րդ սեզոնը այս գարնանը կլինի եզրափակիչը:
Ասենք, որ դիտարկվել է, որ անկողնային տեսարանները կինոպատումի բովանդակության մեջ առավել շատ են ցուցադրվել երկրորդ սեզոնի ընթացքում՝ 10 մասում՝ 30 տեսարան:
Հեղինակները հայտնել են, որ նոր՝ 3-րդ սեզոնում նույնպես էրոտիկ տեսարանների առումով կինոնկարը հագեցած է:
«Արև-թագավորը» որին մարմնավորում է բրիտանացի դերասան Ջորջ Բլագդենը, հեռուստասերիալի այս սեզոնում սիրավեպ է սկսում մադամ դ՝ Մեյթենոնի հետ, որին մարմնավորել է իռլանդացի դերասանուհի Քաթրին Ուոլքերը: