Հնդկաստանում, ըստ ամենայնի, ծնվում է նոր կինոաստղ 10.06.2014
Հնդկական Բոլլիվուդում շուտով կծագի նոր աստղ: ԱՄՆ-ի Ազգային օդագնացության և տիեզերքի հետազոտության (NASA-ի) նախկին աշխատակիցն այստեղ նկարահանում է ֆիլմ իր սեփական սցենարով՝ իր գլխավոր դերակատարմամբ:
Բոլլիվուդում հայտնված այս նոր կինոգործիչի անունը Փահարթհի է; Նա ծնունդով Հնդկաստանից է, ավարտել է Թամիլնադ նահանգի վարչական կենտրոն Չենայիի Տեխնոլոգիական ինստիտուտը, այնուհետև Բանգալորեի տիեզերագիտական հետազոտությունների և ուսումնառության հնդկական ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ:
Դրանից հետո Փահարթհին տեղափոխվել է ԱՄՆ և աշխատանքի անցել Ազգային օդագնացության և տիեզերքի հետազոտության վարչությունում: Նա ընդգրկվել է երկիր մոլորակի օզոնային շերտի ուսումնասիրության նախագծում, իսկ հետո ընդունվել է աշխատանքի այն բաժնում, որը զբաղվում էր ոչ երկրային ծագման կյանքի որոնման աշխատանքներով:
Սակայն գիտնականը այս ամենը հանկարծ որոշում է մի կողմ դնել ու վերադառնալ հայրենիք:
Հնդկաստանում նա 2008թ.-ին հիմնում է իր սեփական բիզնեսը և սկսում զբաղվել բիոտեխնոլոգիայի ոլորտում գործող ձեռնարկությունների խորհրդատվական աշխատանքներով: Իսկ որոշ ժամանակ անց հրաժարվում է նաև այս աշխատանքներից ու իրեն նվիրում կինեմատոգրաֆին՝ դառնալով դերասան և կինոռեժիսոր:
Նա հանդես է գալիս նաև որպես սցենարիստ և, բնականաբար, անդրադառնում է այնպիսի թեմաների, որոնք առնչվում են իր սովորած բնագավառներին՝ գիտությանը: Եվ ահա արդեն խոսք է գնում նրա ֆիլմի մասին: Փահարթհիի ֆիլմը, որտեղ իրենից բացի հանդես են գալիս նաև հնդկական կինոյի շատ աստղեր, ֆանտաստիկայի ժանրից է և ներկայացնում է Հնդկաստանի կյանքը 2050 թ.-ին:
Փահարթհին ոչ միայն «Վինգյանի» (Vingyani) վերնագրով այս ֆիլմի գլխավոր դերակատար գիտնականի կերպարն է մարմնավորում, ով ամբողջովին վերափոխում է իրենց գյուղի կյանքը, այլև հանդիսանում է կինոնկարի ռեժիսորը և պրոդյուսերը:
Ավելացնենք, որ «youtube» համացանցային հոսթիննգում արդեն զետեղված է այդ կինոժապավենի գովազդային հոլովակը, որը «ԹԱԳԼՈՒՐԻ» ընթերցողները կգտնեն այստեղ. (Դիտել ֆիլմի գովազդային տեսահոլովակը):