Գրականության ոլորտում նոբելյանի փոխարեն կշնորհվի այլընտրանքային մրցանակ07.03.2018
Թեև 2018թ.-ին Շվեդիայի ակադեմիան չի շնորհի Նոբելյան մրցանակ՝ գրականության ոլորտում, սակայն շվեդական մշակույթի մի խումբ գործիչներ որոշել են առաջադրել այդ պատվավոր մրցանակի այլընտրանքային տարբերակ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theguardian.com»-ին:
Ընթացիկ տարում գրականության ոլորտում այս կարևոր մրցանակի մրցանակաբաշխության գործընթացը դադարեցնելու մասին հայտարարվեց ակադեմիայի անդամ Կատարինա Ֆրոսթենսոնի ամուսնու` Ժան-Քլոդ Արնոյի, հետ կապված սեռական սկանդալից հետո:
Այլընտրանքային նոբելյան մրցանակի նախաձեռնողները բացառիկ կարգով կարևորել են այն հանգամանքը, որ գրականությունը և մշակույթը, ընդհանուր առմամբ, պետք է նպաստեն ժողովրդավարությանը, թափանցիկությանը, կարեկցանքին և հարգանքին՝ առանց արտոնությունների, մեծամտության և սեքսիզմի:
Շվեդ մշակութային գործիչները կարծում են, որ այն ժամանակաշրջանում, երբ մարդկային արժեքները կասկածանքի տակ են հայտնվում, գրականությունը դառնում է ավելի կարևոր մշակութային հակակշիռ լռության և շահագործման դեմ: Նրանք համարում են, որ նոբելյանին այլընտրանք մրցանակով իրենք բողոքում են այսօր ստեղծված կացության դեմ:
Հիշեցնենք, որ 2018թ.-ի մայիսին Շվեդիայի ակադեմիան որոշել է այս տարվա գրականության գծով մրցանակաբաշխությունը տեղափոխել 2019 թիվ:
18 կին մշակույթի հայտնի գործիչ Ժան-Քլոդ Արնոյին (ակադեմիայի անդամ, բանաստեղծուհի Կատարինա Ֆրոսթենսոնի ամուսնուն) մեղադրել են իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Բացի այդ հայտնի է դարձել, որ ակադեմիայի որոշ անդամներ, որոնց թվում նաև Արնոն, խախտելով մինչև պաշտոնական հայտարարության տարածումը մրցանակակրի անունը չհրապարակելու մասին ակադեմիայի կանոնները, նախօրոք բարձրաձայնել էր ապագա դափնեկրի անունը:
Բարձրացել է աղմուկ: Որոշ ակադենիկոսներ, այդ թվում նաև գրականության ոլորտը ներկայացնող Կատարինա Ֆրոսթենսոնը (Արնոյի կինը) հայտարարել են, որ դուրս են գալիս ակադեմիայից: Դրանից հետո գրականության ոլորտը ներկայացնող ակադեմիկոսների թիվը դարձել է 11, որը բավարար չէ քվորում ապահովելու համար (Քվեարկողների թիվը պետք է լինի 12 մարդ): Ասենք, որ նոբելյան մրցանակակիր դառնալու համար պահանջվում է, նվազագույնը ոլորտային 8 ակադեմիկոսների «կողմ» ձայն և մյուս քվեարկողների քվեների պարզ մեծամասնությունը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: