Մահացել է 900 ֆիլմերում նկարահանված հնդիկ դերասան Չանդրա Մոhան11.14.2023
Երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է հնդիկ դերասան Մալլամփալլի Չանդրասեքհարա Ռաոն (Չանդրա Մոhանը): Այդ մասին «timesofindia.indiatimes.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Չանդրա Մոhանը խաղարկային ֆիլմերում աշխարհում ամենաշատը նկարահանված դերասաններից է։ Ընդհանուր առմամբ, մեծ կամ փոքր դերերով նա հանդես է եկել 900 ֆիլմերում։
Դերասանը ծնվել է 1942թ․֊ին։ Կրթությունն ստացել է գյուղատնտեսական քոլեջում, որտեղ էլ մասնակցել է ուսանողական թատերական բեմադրությունների։
Չանդրա Մոhանը առաջին անգամ նկարահանման տաղավար է դուրս եկել 1966թ․֊ին։ Այդ ժամանակ դերասանը «Ռանգուլա Ռաթնամ» ֆիլմում մարմնավորեց իր դեբյուտային դերը։ Իսկ վերջին անգամ նկարահանվել է 2017թ․֊ին՝ «Թթվածին» ֆիլմում։