Ներկայացրել է իր ազատությունը և չի ցանկացել լինել շատ պարզ05.13.2021
Այսօր, մայիսի 13֊ին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի Թատերական և երաժշտական արվեստների թանգարանը Շերեմետևյան պալատի Բևեռային թևում բացել է թատերական նկարիչ Էմիլ Կապելյուշի աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Այդ մասին տեղեկացրել է «teatral-online.ru»֊ն։
Արվեստագետի աշխատանքներից շատերը լայն հասարակությանը ներկայացվում են առաջին անգամ։
Ցուցադրանքում տեղ են գտել «Պռո Տուրանդոտ», «Փոթորիկ», ««Կսպանեմ» արքան», «Օռնիտոլոգիա» բեմադրությունների դեկորացիաների և զգեստների էսքիզներ, թատերական մի շարք ներկայացումների մոտիվներով գրաֆիկական աշխատանքներ, գեղանկարներ, փայտե և թրծած կավից քանդակներ, ինստալյացիայի օբյեկտներ։
«Թատրոնում կարևորը մինիմալիզմը, պարզությունը, ֆունկցիոնալությունն են։ Թատրոնում ամեն ինչ բեմադրության համար է»,֊ նշել է նկարիչը և ավելացրել, որ այս ցուցահանդեսում ինքը ներկայացրել է իր ազատությունը և չի ցանկացել լինել շատ պարզ։
«Ամենը, որ կուտակվում է և ցանկանում է ստեղծվել, ելք է փնտրում»,֊ ընդգծում է նա։
Նախկինում այդ կուտակումը նա արտահայտել է գեղանկարի, գրաֆիկայի, հարթ մակերեսների, իսկ վերջին 15 տարիներին նաև՝ ծավալային ձևերով։
Կապելյուշը նշում է, որ շատ թատերական նկարիչներ նկատել են, որ թատրոնը միաժամանակ նման է մանկական կոնստրուկտորի և ժողովրդական խաղալիքի։
«Այն ինչը ես անում էի նախկինում, խաղալիք էր, փորձում էի ստեղծել աշխարհի փոքրացված մասշտաբների մոդելը։ Խաղալիքը դարձավ քանդակ; Նրա մեջ ներխուժեց կյանքը․ փայտ և ժանգոտ երկաթ, մեխեր, հին իրերի կտորտանք։ Դրանք միանգամից ճանաչելի չեն, ես դրանք միտումնավոր դարձնում են աննկատ; Ինձ հարցնում են․ «Սա կյանքի՞ց է»; Եվ սխալվում են։ Բոլոր այդ իրերը, սկզբից մինչև վերջ, պատրաստված են իմ ձեռքերով»,֊ Խոստովանել է արվեստագետը։
Կազմակերպիչների կարծիքով այս ցուցահանդեսը նկարչի թատրոնն է և ոչ միայն թատրոնը։ Այն, ըստ նրանց, միավորում է վարպետի բոլոր ստեղծագործությունները յուրահատուկ քարացած բեմադրության մեջ՝ ներկայացնելով արվեստագետի անժամանակյա աշխարհը։