Բացվել է «Դաժան ժամանակաշրջանի մարդասեր»-ին նվիրված ցուցահանդես 06.09.2016
Այսօր Մոսկվայի Բախրուշինի անվան Թատրոնի պետական կենտրոնական թանգարանում բացվել է «Դաժան ժամանակաշրջանի մարդասերը» խորագիրը կրող ցուցահանդես՝ նվիրված մեծ դերասան, ռեժիսոր և մանկավարժ Միխայիլ Չեխովի ծննդյան 125 ամյակին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Ցուցադրանքը տեղ է զբաղեցրել թանգարանի մասնաճյուղը հանդիսացող Շեպկինի տուն թանգարանում:
Միխայիլ Չեխովը համարվել է Ստանիսլավսկու ամենափայլուն աշակերտը: Նա առանձնահատուկ տեղ է զբաղեցնում համաշխարհային թատրոնի պատմության մեջ: Թատերական քննադատները հատկապես շեշտում էին հանդիսասրահը շատ կոմիկականից անսպասելիորեն ողբերգականին, ծիծաղից մինչև արցյունք, ուրախությունից «թախծի սուր զգացողության» տեղափոխելու նրա ունակությունը:
Այցելուները ներկայացված նյութերի միջոցով կվերապրեն արվեստագետի անցած ստեղծագործական բազմաթիվ պահեր: Դրանք և լուսանկարներ են, և տեսագրություններ, և դերասանի անձնական իրեր և այլն:
Չեխովը, Ռուսաստանից բացի, մեծ ներդրում է ունեցել նաև համաշխարհային թատրոնի և կինոյի զարգացման ասպարեզում: Հեռանալով Խորհրդային Ռուսաստանից՝ 1935 թ.-ին նա Անգլիայում հիմնել է թատերական դպրոց, որտեղ նպատակ է ունեցել «ստեղծել... պիեսի հեղինակի, ռեժիսորի, դերասանի նոր տիպ, որոնք պետք է պատասխանատվություն կրեին այն բանի համար, ինչը կծնվեր հանդիսատեսների սրտում»: 1938 թ.-ին Չեխովի դպրոցը վերափոխվում է թատրոնի և տղափոխվում Ամերիկա: Այնտեղ արտիստն իրեն նվիրում է մանկավարժությանը և, միաժամանակ, նկարահանվում Հոլլիվուդում: