Վրաստանը արտասահմանից վերադարձնում է իր մշակութային արժեքները11.18.2021
Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը 2021 թ․֊ի ապրիլից գործարկել է նախագիծ, ըստ որի հայրենիք են վերադարձվում մշակութային այն ցուցանմուշները, որոնք 1999-2010թթ․֊երին տարբեր պատճառներով դուրս են բերվել երկրի սահմաններից։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը» հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Այդ նախագծով, օրինակ Չեխիայից Վրաստան է տեղափոխվել Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահի սեփականությունը հանդիսացող 4 գեղանկար։
Իսկ օրերս էլ այդ նույն նախագծի շրջանակներում Վրաստան են վերադարձվել վրացի և օտար նկարիչների հեղինակած 6 կտավ, որոնք այդ երկրից դուրս էին տարվել 2003 թվականին։ Դրանք ցուցադրվել են Ռուսաստանում UNESCO֊ի հովանու ներքո կազմակերպված «Կովկասի արվեստը» ցուցահանդեսում, ապա նաև՝ հայտնի քանդակագործ և UNESCO֊ի բարի կամքի դեսպան Զուրաբ Ծերեթելու նախաձեռնությամբ՝ Փարիզում։
Դրանից հետո, այս ողջ ժամանակամիջոցում, Վրաստանին պատկանող նկարները պահվել են Մոսկվայի գեղավեստի ակադեմիայում։ Իսկ այսուհետ դրանք կրկին հիմնական ցուցադրության կդրվեն Թբիլիսիում, Շալվա Ամիրանիշվիլու արվեստների թանգարանում։