Դերասանները դպրոցի վերականգնման համար կհայթայթեն անհրեժեշտ գումարը06.19.2014
Հոլլիվուդի նշանավոր դերասան Բրեդ Փիթը և ամերիկյան « Բժիշք Ով» սերիալի գլխավոր հերոսի նոր դերակատար Փիթեր Քափելդին կդառնան Գլազգո քաղաքի (Շոտլանդիա) Արվեստների դպրոցի հոգաբարձուներ: Այդ մասին «express.co.uk»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Դերասանները կմասնակցեն «The Mackintosh Appeal» ծրագրին, որի նպատակն է հրդեհից հետո միջոցներ հավաքել այդ հայտնի կրթօջախի շենքի վերականգնման համար:
Այդ աշխատանքների համար պահանջվում է 35 մլն ֆունտ ստերլինգ: Շենքի վերականգնման համար կպահանջվի 4 տարի: «The Mackintosh Appeal» ծրագրի շրջանակներում նախատեսվում է հավաքել 20 մլն ֆունտ ստերլինգ:
Բրեդ Փիթը պատահաբար չի օգնում դպրոցին: Դերասանը շոտլանդացի ճարտարապետ Չարլզ Ռենի Մաքինթոշի երկրպագուն է, ով այդ շենքի նախագծի հեղինակն է: Իսկ Փիթեր Քափելդին այս կրթպջախի սան է՝ այդտեղ նա սովորել է աշխարհագրական դիզայնի բաժնում:
Գլազգոյի արվեստի դպրոցում հրդեհը տեղի է ունեցել 2014թ.-ի մայիսին: Առավել մեծ վնասը կրել է կրթօջախի գրադարանը: Պատահարի վերաբերյալ քննությունը դեռ շարունակվում է: