Հաագայի միջազգային դատարանն առաջին անգամ քննում է մշակութային հուշարձանների ոչնչացման գործ08.23.2016
Հաագայի միջազգային դատարանը երկուշաբթի օրը սկսել է ծայրահեղական Ահմադ ալ-Ֆաքի ալ-Մահդիի գործի քննությունը, որը մեղադրվում է 2012թ.-ին Մալլիում մշակութային հուշարձաններ ոչնչացնելու մեջ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Ռազմական հանցագործություն համարվող գործը, քննությունը դեռ նոր սկսած, անմիջապես մտավ պատմության մեջ՝ նախ որ միջազգային դատարանը դեռ երբեք այսպիսի գործեր չի քննել և երկրորդ՝ առաջին իսկ նիստի ընթացքում մեղադրյալը ընդունեց իր մեղքը, որպեսին Հաագայի դատարանի ողջ 14-ամյա գործունեության ընթացքում դեռ չէր արձանագրվել:
«Associated Press»-ը տեղեկացնում է, որ ալ-Մահդին ընդունելով իր մեղքը հայտարարել է, որ «խորապես ափսոսում և տառապում է» իր կատարած գործողությունների համար: Նա նաև աշխարհի մահմեդականներին կոչ է արել չկրկնել իր սխալները, քանի որ «դրանք մարդկությանը ոչ մի լավ բանի չեն հասցնի»: Նա հայտարարել է, որ «դա առաջին և վերջին չարագործությունն է, որը ես երբևէ կանեմ»:
Ալ-Մահդին Ալ-Քաիդայի ճյուղավորումը համարվող «Անսար ադ-Դին» ահաբեկչական խմբավորման անդամ է: Մեղադրող կողմի վարկածով, նա ղեկավարել է ահաբեկիչների այն խումբը, որը 2012թ.-ին Մալիի Թիմբուքթու բնակավայրում քանդել է 9 դամբարան և տեղի մզկիթի դարբասը: Հռոմի դատարանի կանոնադրության 8 հոդվածը պատմական հուշարձանների, ինչպես նաև կրոնական և գիտական օբյեկտների վրա նախապես ծրագրված հարձակումը որակում է որպես ռազմական հանցագործություն:
Մեղադրանքը ներկայացնելիս Միջազգային դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդան հայտնեց, որ ոչնչացված շենքերը անգին էին, և, միաժամանակ, հանդիսանում էին հնագույն Թիմբուքթու քաղաքի մշակույթի ու պատմության մասը: «Դրանք նաև Մալիի, Աֆրիկայի և ողջ աշխարհի ժառանգության մասն էին: Բոլոր այդ օբյեկտները, բացի մեկից, գրանցված են UNESKO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում»,- նշել է դատախազը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մուն երկուշաբթի օրը ողջունել է Հաագայում դատական գործընթացի մեկնարկը, հայտնել է Նյու-Յորքում նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիքը:
«Միջազգային քրեական դատարանը առաջին անգամ քննում է մշակութային առարկաների վրա դիտավորյալ հարձակմանը ամբողջովին նվիրված գործ, որը համարվում է ռազմական հանցագործություն»,- ասել է նա: Նրա խոսքերով, այս աղմկոտ դատը կգրավի հասարակության ուշադրությունը «զինված հակամարտությունների պայմաններում մշակութային ժառանգությունը նպատակամղված ոչնչացնելուն միտված ահագնացող տագնապի պարագայում»:
Այդպիսի գործողությունները, նշում են ՄԱԿ-ում, իրենցից ներկայացնում են «անհոգի հարձակումներ» բնակչության ամբողջական խմբերի ազգային հարստության, ինչպես նաև նրանց «կրոնական և պատմական արմատների վրա»:
«Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է այդպիսի հարձակումները և կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին հասնել այն բանին, որ մեղավորները պատասխան տան արդարադատության առջև»,- հայտարարել է Դյուժարիքը:
Առաջիկա օրերին միջազգային դատարանի մեղադրողները կներկայացնեն ալ-Մահդիի գործով բոլոր նյութերը, որից հետո դատարանը կլսի նրա փաստաբանին: «Al Jazeera» հեռուստաալիքի տեղեկացմամբ մեղադրյալին սպառնում է 30 տարվա ազատազրկման դատավճիռ: