Թե ինչ է լինում, երբ խաղալիք տանկը գիշերը մնում է իսկական տանկերի միջավայրում 01.26.2017
Ռուսաստանի «Ուրալզավոդ» գործարանը նախադպրոցական և դպրոցական ցածր տարիքի երեխաների համար հրատարակել է «Փոքրիկ տանկի արկածները» գիրք, որը մատչելի և հետաքրքրաշարժ եղանակներով պատմում է այդ ռազմական մեքենայի մասին: Այդ մասին տեղեկացնում է «РИА новости»-ն:
Գրքի հեղինակը՝ մանկագիր Սվետլանա Լավրովան պատմում է«Ուրալզավոդ» գործարանի զրահատանկերի թանգարան գնացած Դանիլի մասին, որը իր հետ տանում է մի խաղալիք տանկ: Պատահականորեն այդ խաղալիքը մնում է թանգարանում, որտեղ գիշերը ծանոթանում է լեգենդար Т-34-76, Т-34-58, Т-54, Т-72 տանկերի հետ: Հետո այդ մարտական մեքենաները պատմում են իրենց պատմությունները երբեմնի կատարած սխրանքների մասին:
Իսկ միջին և բարձր դասարաններում սովորողների համար «Ուրալզավոդ» գործարանը պատրաստել է «Ուրալզավոդի տանկերը» գիրքը, որի հեղինակը ձեռնարկության կոնստրուկտորական բյուրոյի աշխատակից Դմիտրի Կոլմակովն է: Այս հրատարակության մեջ հեղինակը ընթերցողին ծանոթացնում է այն մեքենաներին, որոնք ազդել են համաշխարհային տանկաշինության զարգացման վրա: Գիրքն անդրադառնում է Т-34 տանկից մինչև այսօր մեծ հռչակ ստացած ժամանակակից «Արմատա»-ին: