Սկզբում թվում է, որ դա լուսնի լույսը նրբորեն փակող աղջիկ է․․․08.10.2022
Հոլլիվուդյան հայտնի դերասան Ջիմ Քերրին թողարկել է «Goon In Moonlight» վերնագրով անիմացված տեսագրություն, որը տեղավորել է «SuperRare» աճուրդային կայքում։ Համացանցային աճուրդը պետք է ավարտվի օգոստոսի 11֊ին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «iz.ru․֊ին։
Այդ աշխատանքի համար կինոաստղը սահմանել է նվազագույնը 50 հազար դոլար։
Տեսագրությունն ներկայացնում է աստիճանաբար հստակվող նկար՝ սկզբում թվում է, որ դա լուսնի լույսը նրբորեն փակող աղջիկ է, սակայն վերջում պարզվում է, որը այն հրեշի պատկեր է։ Կադրից դուրս հնչում է Ջիմ Քերրիի բանաստեղծական տեքստ կարդացող ձայնը, նրա դուստր Ջեյնի բեք֊վոկալը։
Որոշ մշակութաբանների կարծիքով Ջիմ Քերրիի այս գործն իրենից գեղարվեստական արժեք չէ, սակայն օժտված է նրա երկրպագուների համար անժխտելի հրապույրով։ Այնպես որ այդ NFT֊ն գրավիչ կարող է լինել շատերի համար։
Ասենք, որ NFT մոդայիկ թեմայով դրամ աշխատելու առումով Քերրին աստղերից առաջինը չէ։ Մինչ նրա այս փորձը թվային աշխատանքների մի շարք է թողարկել Մադոննան։ Ասենք, որ ի տարբերություն իր արթ ունակությունների վրա վստահ Քերրի, Մադոնան իր համար այդ գործում որպես դաշնակից ընտրել է խոշոր նկարիչ Beeple֊ին։
«Goon In Moonlight»֊ը Ջիմ Քերրիի երկրորդ փորձն է NFT տիրույթում։ Հունիսին այդ նույն հարթակում ներկայացվել է նրա դեբյուտային թվային աշխատանքը « Sunshower»֊ը, որը վաճառվել է 74,5 հազար դոլարով։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: