Նկարիչ Հիրսթը իր աշխատանքներից 1000֊ը որոշել է այրել10.13.2022
Անգլիացի նկարիչ Դեմիեն Հիրսթը հայտարարել է, որ մտադիր է այրել HFT֊ով ներկայացված իր աշխատանքներից 1000-ը։ Այդ մասին «npr.org»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am.»֊ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։
Ավելի վաղ Հիրսթը ներկայացրել էր 10 հազար նկար, որոնցից յուրաքանչյուրը ուղեկցվում էր NFT֊ստեղծագործությամբ։ Այդ գործերը արվեստագետը նկարել էր էմալային ներկերով՝ 2016թ․֊ին։ Այդ նկարները վերնագրվել էին հեղինակի սիրած երգերի տեքստերի հիման վրա՝ արհեստական ինտելեկտի կողմից։
Մեկ տարվա ընթացքում գնորդները պետք է որոշեին թե նրա գործերից ո՞ր ձևաչափի՝ ֆիզիկական, թե՞ թվային տարբերակներն են նախընտրում ձեռք բերել։
Արդյունքում 5149 մարդ ցանկացավ ունենալ կտավ, իսկ 4851֊ը՝ NFT֊ստեղծագործություն։
Դրանից հետո «The Currency» նախագծի շրջանակներում Հիրսթը հայտարարեց, որ այն ստեղծագործությունները, որոնց թվային տարբերակն էին ընտրել գնորդները, ինքը կայրի։
«Շատերը կարծում են, որ ես այրում եմ արվեստի գործեր, որոնք արժեն միլիոնավոր դոլարներ, սակայն դա այդպես չէ։ Ես պարզապես NFT֊ի ճանապարհով ավարտում եմ այդ ստեղծագործությունների ֆիզիկական տրանսֆորմացիան»,֊հայտարարել է նկարիչը։
Հիրսթը նաև նշել է, որ ֆիզիկական ձևաչափերով իր այն գործերը, որոնց թվային տարբերակներն են նախընտրել գնորդները, նույնպես կոչնչացվեն։