Չինաստանը հենակետ է գրավում ամերիկյան կինոարդյունաբերության տարածքում01.27.2016
Հոլլիվուդյան կինոարդյունաբերության պատմության մեջ առաջին անգամ նրա կազմում մոտ ժամանակներում կհայտնվի չինական կինոստուդիա: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newizv.ru»-ին:
Խոսքը հոլլիվուդյան հայտնի «Legendary Entertainment» կինոստուդիայի մասին է, որը 3,5 մլրդ դոլլարով ձեռք կբերի Չինացի 60 ամյա միլիարդատեր, Չինաստանի խոշորագույն շինարարական կազմակերպության՝ «Dalian Wanda Co»-ի սեփականատեր Վան Ցզյանլինը: Ի դեպ, Ցզյանլինը իր 24,2 մլրդ դոլար կարողությամբ համարվում է, ոչ միայն Չինաստանի, այլև Ասիա աշխարհամասի ամենահարուստ մարդը և համաձայն «Forbes» հանդեսի վերջին գնահատականների, կիսում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի 29-30-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ «Legendary Entertainment» կինոստուդիայում են նկարահանվել այնպիսի հանրաճանաչ բլոքբասթերներ, ինչպիսիք են «Յուրյան ժամանակաշրջանի աշխարհ», «Բեթմեն: Սկիզբը», «Գոձիլա» և այլ ֆիլմերը:
«Reuters» գործակալության գնահատմամբ «աշխարհում չկա որևէ այլ ընկերություն, որը ունենա կինոբիզնեսի համար այնպիսի խոշոր բազա, որը միաժամանակ իր մեջ է ներառում անհրաժեշտ երեք գլխավոր բաղադրիչները՝ ֆիլմերի նկարահանումը, դրանց ցուցադրումը և վաճառքը: «Wanda Group»-ը կդառնա այդպիսի առաջին ընկերությունը»:
«Legendary Entertainment»-ի վաճառքի մասին հայտարարության մեջ նշվում է, որ կինոստուդիայի ղեկավարությունը չի փոխվի: Ընկերության վարչության նախագահը և գործադիր տնօրենը կմնա Էոմաս Թուլը, ով տասնյակ տարիներ առաջ հիմնադրել է այս ստուդիան:
Փորձագետների գնահատմամբ, Չինաստանը, որ այսպիսի հաջող հենակետ է ձեռք բերում Հոլլիվուդում, առաջիկայում հավանաբար կինոարդյունաբերության ոլորտում կշրջանցի Ամերիկային: Օրինակ, տոմսերի վաճառքի ցուցանիշներով առայժմ երկրորդ տեղում ընթացող այդ երկիրը 2018թ.-ին կշրջանցի ԱՄՆ-ին, իսկ 5 տարի անց գերազանցման ցուցանիշը արդեն կլինի 2 անգամ ավելի: