18 դեսպանատուն մատչելի կլինեն էքսկուրսիա անցկացնելու համար04.17.2014
Մոսկվայում գտնվող օտարերկրյա 18 դեսպանատներ 2014թ.-ի ապրիլ և մայիս ամիսներին մատչելի կդառնան էքսկուրսիաներ անցկացնելու համար: Ռուսաստանի մայրաքաղաքի մշակութային ժառանգության դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին լրատվամիջոցներին հինգշաբթի օրը հայտնել է, որ դա կապված է Թանգարանների և հուշարձանների ու տեսարժան վայրերի պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների հետ:
Էքսկուրսիայի մասնակիցները կարող են այցելել մասնավորապես Ավստրիայի, Դանիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Ինդոնեզիայի, Կիպրոսի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Պաղեստինի, Վատիկանի, Բելգիայի, Իսպանիայի, Ուրուգվայի, Չիլիի և Շվեյցարիայի դեսպանատներ: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
Դեսպանությունների մեծ մասը էքսկուրսանտների առջև իրենց դռները կբացեն Հուշարձանների պահպանության միջազգային օրը՝ ապրիլի 18-ին: Սակայն այն դեսպանությունները, որոնք այդ օրը զբաղված կլինեն այլ գործերով, բաց դռների միջոցառումներ կիրականացնեն ապրիլ և մայիս ամիսների ընթացքում՝ մեկ այլ օր:
Ըստ որոշ հաշվարկների, ենթադրվում է, որ դեսպանություններում էքսկուրսիա կատարելու այդ հնարավորությունից 2014թ.-ի գարնանը կօգտվի ոչ պակաս քան 1,4 հազար մարդ:
Սակայն կան որոշ դիվանագիտական առաքելություններ, որոնք չեն համաձայնվել իրենց տարածքում էքսկուրսիա անցկացնելու այս նախաձեռնությանը: Օրինակ, դրանցից է ԱՄՆ-ի դեսպանատունը:
Ներկա պահին այդ երկրի դեսպանը Ռուսաստանից ետ է կանչվել, իսկ նոր դեսպան դեռ չի նշանակվել, հետևաբար այդ դիվանագիտական ներկայացուցչությունում այս պահին ոչ ոք չկա: «Փոքր ինչ տարօրինակ է, բայց հնարավոր է, որ դա կապված է այժմ ձևավորված քաղաքական իրավիճակի հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ-ին առընթեր դիվանագիտական կորպուսին սպասարկող առևտրա-արտադրական գլխավոր վարչության պետ Վլադիմիր Պաշկոն:
Նա նաև ասել է, որ աշխատանքային պլաններով նախատեսված է վերականգնել իր ղեկավարած կազմակերպության հաշվեկշռում գտնվող 20 առանձնատուն, որոնք, աշխատանքներն ավարտելուց հետո, նույնպես կընդգրկվեն մշակութային ժառանգության ծրագրում և բաց կլինեն էքսկուրսիաների համար: