Երաժշտին շնորհվել է ասպետի տիտղոս06.27.2018
Բրիտանական «Bee Gees» դիսկո խմբի ղեկավար Բարրի Գիբին արքայազն Չարլզը շնորհել է ասպետի տիտղոս: Իրեն տրված այս պատվավոր շնորհը երաժիշտը նվիրել է իր եղբայրներին, որոնց հետ միասին նրանք ստեղծել են այս խումբը: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Եթե նրանք չլինեին, ես հիմա այստեղ չէի լինի: Շատ հուսով եմ, որ նրանք գիտեն, թե ինչ կատարվեց ինձ հետ և հպարտանում են դրա համար: Ես նրանց համար աղոթում եմ ամեն օր»,- ասել է Բարրի Գիբը:
Նա այս տիտղոսը ստացել է երաժշտության ոլորտում հատուկ նվաճումների և բարեգործության համար:
«Bee Gees» դիսկո խումբը հիմնադրվել է 1958թ.-ին: Այս կոլեկտիվի առավել հայտնի երգերից են «Stayin Alive», «Night Fever», «Jive Talkin», «Words» ստեղծագործությունները: