ԱՄՆ նախաձեռնությունը ոչ պետական կատարողական մշակութը խթանելու համար06.05.2023
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը կատարողական արվեստին աջակցելու նպատակով հայտարարել է բաց մրցույթ։
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ հանդիսացող դիվանագիտական կառույցը ուկրաինա-ամերիկյան համագործակցությունը մշակույթի ոլորտում խթանելու նպատակով մրցույթին մասնակցելու է հրավիրել ինչպես կազմակերպություններին, այնպես էլ անհատներին։ Ուկրաինական ծրագիր ենթադրում է ոչ միայն խթանել ուկրաինա-ամերիկյան համագործակցությունը, այլև ներկայացնել թատերական, պարային, գրական և երաժշտական ներկայացումներում ամերիկյան կոնտենտը:
Մրցույթի ծրագրում նշված է, որ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը թիրախավորում է ոչ միայն նրա տարածքը և ժողովրդին, այլև Ուկրաինայի ինքնությունը որպես ազգ: Մշակույթը պաշտպանում և սնուցում է այդ ինքնությունը, հատկապես կատարողական արվեստը, որը հավաքում է ուկրաինացիներին նույնիսկ պատերազմի ժամանակ»:
Ավելացնենք, որ ամերիկյան կողմը ոչ պետական կատարողական մշակութային գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ ծրագրի համար ընդհանուր առմամբ հատկացրել է 250 հազար դոլար, որը նախատեսված է բաժանել 5-ից 10 մասի։