60֊ամյա դերձակների տունը 17֊ակի «Օսկարակիր» է 03.18.2024
Ամերիկյան կինոակադեմիայի պատմության մեջ «Լավագույն հագուստի դիզայն» անվանակարգում 17 «Օսկար» մրցանակակիրների հաջողության մեջ իր անուրանալի ներդրումն ունի նաև 1964թ․֊ին Հռոմում Ումբերտո Թիրելլիի («Tirelli Costumi») հիմնադրած դերձակների տունը։ Այդպիսի ֆիլմերից են, օրինակ, «Կազանովան», «Անգլիական բուժառուն», «Տիտանիկ» և այլ ֆիլմերը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «kulturologia.ru»֊ին։
Հագուստի դիզայնի այս ընկերության աշխատանքներից վերջինը այդ պատվավոր մրցանակին ներկայացվել էր վերջերս կայացած «Օսկարի ֊96»-ում»։ Դա Ռիդլի Սքոթթի «Նապոլեոն» ֆիլմն է։
Ումբերտո Թիրելլիի դերձակների տունը հաճախ անվանում են «Օսկարի ատելիե»։ Այն գործունեության 60 տարիների ընթացքում կինոյի համար ստեղծել է ավելի քան 300 հազար հագուստ, որոնք այժմ պահվում են Հռոմից ոչ հեռու գտնվող Ֆորմելլո բնակավայրում գտնվող պահեստում, որի ընդհանուր մակերեսը գերազանցում է 7 հազար քառակուսի մետրը։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի