Դերասանը դրամական պարգև է խոստացել հեռուստալրագրողի երեսին թքելու համար08.10.2021
Ռուսաստանցի դերասան Ալեքսեյ Պանինը խոստացել է դրամական պարգև իր հայրենակիցներից նրան, ով կթքի հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի երեսին: Այս մասին Պանինը գրել է իր Instagram- ում: Այդ մասին « lenta.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը
Դերասանը դիմելով սոցիալական ցանցի իր բաժանորդներին, նշել է, որ դերասանուհի Լիա Ախեջակովային ուղղված խոսքերի համար հեռուստալրոգրողի երեսին թքողին կտա 500 եվրո (ավելի քան 43 հազար ռուբլի)։
Հիշեցնենք, որ Լիա Ախեջակովան Մոսկվայի Սովրեմեննիկ թատրոնի աղմկահարույց «Առաջին հացը» ներկայացման մեջ կատարում է գլխավոր դերը որի վերաբերյալ իր բողոքն է հայտնել «Ռուսաստանի սպաներ» հասարակական կազմակերպությունը, որի անդամների կարծիքով ներկայացման մեջ հնչում է վիրավորանք վետերանների հասցեին և իրականացվում է միասեռականության քարոզ։
«Ես հասկանում եմ, որ նա հիվանդ է, և պետք չէ նրան ուշադրություն դարձնել, սակայն նա իրեն թույլ տվեց խոսել Լիա Ախեջակովայի մասին և դա անցնում է բոլոր սահմանները»,֊ նշել է Պանինը։
Ավելի վաղ Սոլովյովը YouTube-ով հեռարձակվող իր հաղորդման մեջ ցուցադրել էր Ախեժակովայի մասնակցությամբ ներկայացումից հատվածներ, որոնցում տղամարդիկ համբուրվում են, իսկ ինքը `դերասանուհին, պաստառ է պահում` «Չեչենական գերությունից փրկագնի դիմաց» գրությամբ:
Սոլովյովը ներկայացումը անվանել էր «խայտառակություն», ինչպես նաև դրանում դիտարկել ԼԳԲՏ քարոզչություն և անհարգալից վերաբերմունք վետերանների հիշատակի նկատմամբ: Նա Ախեջակովային անվանել է «ծերացող ծաղրանք», որը հայտնվել է «ԼԳԲՏ մարդկանց ճիրաններում»:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1