Վենետիկի կինոփառատոնում կցուցադրվի թուրք ռեժիսորի ֆիլմը Հայոց Մեծ եղեռնի մասին07.26.2014
Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնում Գերմանիայում ծնված և ստեղծագործող, ծագումով թուրք կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինը, կներկայացնի «The Cut» («Սպի») կինոնկարը, որը անդրադառնում է Հայոց Մեծ եղեռնի թեմային:Այդ մասին «panarmenian.net»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
138 րոպե տևողությամբ ֆիլմը Նազարեթ Մանուկյանի մասին է, ով մազապուրծ է եղել թուրքական կառավարության կողմից հրահրված հայկական կոտորածներից : Եղեռնից տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր երկվորյակ դուստրերը հավանաբար նույնպես ողջ են մնացել: Հայրը սկսում է փնտրել իր զավակներին և հասնում է մինչև Հյուսիսային Դակոթա:
Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Աքին Գազին և ուրիշները: Այն նկարահանվել է անգլերեն լեզվով, սակայն կինոփառատոնում կներկայացվի գերմաներեն:
«Ես կարծում եմ, որ չարությունը մեր մեջ ի հայտ է գալիս մեր ծննդյան պահից: Իմ համար հատկապես հետաքրքիր է այն փաստի ուսումնասիրությունը, որ չարությունը իրականում հանդիսանում է անցումային գործընթաց բարությունից, կա նաև հակառակ երևույթը: Այդ երկու հասկացությունները սերտորեն կապված են միմյանց: Օրինակ, մարմնի ամենագեղեցիկ մասերը կարող են իրենց մեջ պարունակել չարորակ ուռուցքի բջիջներ, կամ միևնույն մարդը ունակ է կատարել և շատ գեղեցիկ արարք, և հրեշավոր հանցագործություն»,- ասել է ռեժիսորը: