Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կյանքից հեռացել է ճապոնացի հայտնի անիմատոր, նկարիչ Նիձո Յամամոթոն

08.22.2023

Օգոստոսի 19֊ին, 70 տարեկանում կյանքից հեռացել է Ghibli անիմացիոն ֆիլմերի արթ տնօրեն, ճապոնացի հայտնի նկարիչ Նիձո Յամամոթոն։ Մահվան պատճառը ստամոքսի չարորակ ուռուցքն է։ Այդ մասին «animenewsnetwork.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Յամամոթոն ծնվել է 1953թ․֊ին Նագասակիի տարածաշրջանի Գոթո քաղաքում։ Սովորել է Գիֆու քաղաքի ճարտարապետական ավագ դպրոցում, ապա Տոկիոյի արվեստի դպրոցում, որտեղ էլ սկսել է զբաղվել անիմացիոն նկարչությամբ։

Աշխատանքային լիարժեք գործունեությունը նա սկսել է հեռուստատեսությունում, երբ նկարահանվում էր «Future Boy Conan» սերիալը։ Նա այդ ֆիլմի գեղարվեստական ղեկավարն էր, իսկ գործընկերները «Ghibli» ստուդիայի երկու ապագա հիմնադիրներ էին, ռեժիսորներ Հայաո Միյաձակին և Իսաո Տակահատան։

Հենց «Ghibli» ստուդիան էլ դարձել է Նիձո Յամամոթոյի,որպես գեղարվեստական ղեկավարի, ստեղծագործական աշխարհի բացահայտման հիմնական վայրը։ Այստեղ են նկարահանվել «Լապուտա. ամրոցը երկնքում», «Կայծռիկների գերեզմանը» և «Արքայադուստր Մոնոնոկեն»: անիմացոիոն հայտնի կինոնկարները։

Յամամոթոյի յուրօրինակ ոճը ցուցադրում էր ամպերով հիանալի տեսարաններ, որոնք և իրատեսական էին, և ֆանտաստիկ։ Այդ ոճը անիմացիայի երկրպագուները այժմ անվանում են «Նիձո ամպեր»։

Արվեստագետի նկարների համազգային շրջագայության թանգարանային ցուցահանդես կազմակերպվեց, որի այցելուների թիվը անցավ 900 հազարը։ 2018 թ․֊ին նրա հայրենի քաղաքում բացվեց նրա թանգարանը, որը անվանակոչվեց «Գոթոյի ամպեր»։

2010-ից 2021 թվականներին Յամամոտոն նկարել է իր ծննդավայրի տեսարանները պատկերող «Գոթո Հյաքքայի» հավաքածոն Նա նախաձեռնել էր նաև ճապոնական կոմիկսների (մանգայի) 120 էջանոց մի հավաքածո՝ Գոթոյի տեղական ժողովրդական հեքիաթների մոտիվներով։ Այդ նախագծի վրա նա աշխատեց մինչև մահից մի քանի օր առաջ: Այդ նախագիծն ավարտելուն մնացել էր ընդամենը մեկ էջ․․․


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 147 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ