Բենքսիին զրկել են հեղինակային իրավունքներից09.17.2020
Մտավոր սեփականության եվրոպական բյուրոն (EUIPO) բրիտանացի անհայտ-հայտնի փողոցային նկարիչ Բենքսիին զրկել է նրա առավել հայտնի նկարներից մեկի՝ Երուսաղեմում ստեղծած «Flower Thrower » գրաֆֆիտի նկատմամբ հեղինակային իրավունքներից: Այդ մասին «The Guardian» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Դրա պատճառն այն է, որ նկարիչը չի բացահայտում իր անձը:
2014թ.-ին «Pest Control Office» ընկերությունը Բենքսիի անունից հայտ էր ներկայացրել 2005թ.-ին Երուսաղեմում ստեղծած այդ նկարի առևտրային նշանը Եվրամիությունում գրանցելու համար: Հայտը հաստատվել էր: Սակայն երկու տարի առաջ մեկ այլ ընկերություն՝ «Full Colour Black»-ը, որը զբաղվում է բացիկների թողարկմամբ, այդ որոշումը վիճարկեց՝ հայտարարելով, որ ինքը նույնպես իրավունք ունի այդ նկարի պատկերն օգտագործել, քանի որ նկարիչը անհայտ է:
Այս շաբաթ Մտավոր սեփականության եվրոպական բյուրոն որոշում է կայացրել ի վնաս նկարչի, հայտարարելով, որ «անհնար է հաստատել նրան որպես այդ աշխատանքների անվիճելի սեփականատիրոջ, քանի որ նրա անձն անհայտ է: «Բենքսին որոշել է մնալ անհայտ, և մեծամասամբ նկարել է իր գրաֆֆիտները ուրիշների սեփականությունը հանդիսացող օբյեկտների վրա՝ առանց նրանց թույլտվության: Փոխանակ նա դրանք նկարեր կտավին կամ իր սեփականության վրա»,- նշել է եվրոպական այդ գերատեսչությունը:
Իրավաբանների կարծիքով Մտավոր սեփականության եվրոպական բյուրոյի որոշումը նշանակում է, որ այսուհետ նկարիչը կարող է զրկվել նաև մյուս աշխատանքների նկատմամբ իր իրավունքներից:
Բրիտանացի Բենքսին նկարիչ հանելուկ է, հանրությանն ու իշխանության մարմիններին հաճախակի պրովակատիվ բնույթի գրաֆֆիտ-հաղորդագրություններ փոխանցող իրեն չբացահայտած արվեստագետ: Նրա ստեղծագործությունների շնորհիվ արմատապես փոխվել են փողոցային նկարչության նկատմամբ հանրային մոտեցումները: Նրա գրաֆֆիտները հաճախ դառնում են աճուրդների լոտեր և վաճառվում վեցանիշ գումարներով:
Այս թեմայով այլ հղումներ-1