ԱՄՆ-ի պատմության մեջ հրատարակված առաջին գիրքը վաճառվել է 14մլն դոլարով 11.28.2013
ԱՄՆ-ում հրատարակված ամենահին գիրքը՝ 1640թ.-ին լույս տեսած սաղմոսարանը օրերս վաճառվել է 14 մլն դոլարով՝ Նյու-Յորքի «Sothebys» աճուրդում, հաղորդում է «vesti.ru»-ն:
Այդ հեռավոր ժամանակաշրջանում նահանգը դեռ գոյություն չուներ, այլ կար Մասսաչուսեթսի ծովախորշի գաղութը, որը նահանգ դառնալուց դեռ 10 տարի առաջ բնակեցված էր հիմնականում բարեպաշտ պուրիտաններով: Հենց այստեղ էլ քրիստոնեական արարողությունների համար Լոնդոնից բերված հաստոցով տպագրվել են 1,7 հազար օրինակ սաղմոսարաններ:
Ըստ աճուրդի կազմակերպիչների, այդ գրքի ամբողջ տպաքանակից մեր օրեր է հասել միայն 11 օրինակ, որոնք պահպանվում են ամենատարբեր կազմակերպությունների պահոցներում, այդ թվում ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում, որը համարվում է մոլորակի ամենամեծ գրապահոցը: Այդ սաղմոսարաններից միայն մեկ օրինակ էր գտնվում մասնավոր անձի մոտ:
«Ակնհայտ է, որ գիրքը շատ հաճախ է օգտագործվել, հավանաբար արարողակարգերի ժամանակ: Նրա վրա կան բնորոշ նշումներ»,- ասել է մի փորձագետ: Գրքի ձևաչափը 15սմ * 12,5 սմ է: Էջերը չափազանց գունազրկված ու դեղնած են, սակայն տառերը հեշտ ընթեռնելի են: Կազմին գրված է «Սաղմոսների ամբողջական գիրք՝ բարեպաշտությամբ թարգմանված անգլերեն լեզվով»:
Հետաքրքիր է, որ գիրքը վաճառվել է սպասվածից ավելի էժան գնով: Աճուրդի կազմակերպիչների սպասելիքներով այդ լոտը պետք է վաճառվեր 15-30 մլն դոլարի սահմաններում:
Սակայն, այնուամենայնիվ, ռեկորդը գերազանցվել է: Նախկինում այն պատկանելիս է եղել «Ամերիկայի թռչուններ» անունը կրող հավաքածոյին, որը բնագետ Ջոն Ջեյմս Օդյուբոնը հրատարակել էր 1827-1838թթ.-ին: 2010թ.-ին այդ հավաքածոն վաճառվել է 11,5 մլն դոլարով: