Դա գրեթե համընկնում է այն օրերին...05.18.2018
Բրիտանիայում նախապատրաստվում են գեղարվեստական ֆիլմ նկարահանել՝ նվիրված «Բրեքսիթին», Եվրամիության կազմից այդ երկիրը դուրս բերելու կապակցությամբ անցկացված հանրաքվեին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theguardian.com»-ին:
Ֆիլմի սյուժեն հիմնականում կֆոկուսավորվի հանրաքվեի անցկացման նոր տեխնալոգիաներին, որոնք նպատակ են հետապնդել ընտրողների ավելի մեծաթիվ ձայներ ներգրավել քվեարկության գործընթացի մեջ:
Ֆիլմում գլխավոր դերը կվստահվի թատրոնի և կինոյի բրիտանացի գերաստղ Բենեդիքթ Քեմբերբիթչին: Նա կմարմնավորի «Քվեարկիր դուրս գալու համար» հանրային միության ղեկավար Դոմինիք Քամմինգսին, որի նկատմամբ այս պահին բրիտանական իշխանությունները քննություններ են սկսել ֆինանսական միջոցների ծախսերի հարցում սխալներ կատարելու կասկածանքով:
Արդեն պլանավորված է, որ երկժամանոց ֆիլմը կցուցադրի «Channel 4» հեռուստաալիքը՝ 2019թ.-ի սկզբներին: Դա գրեթե համընկնում է այն օրերին (մարտի 19-ին), երբ կավարտվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը:
Ֆիլմի համար գրական հենք են ծառայել «Sunday Times» պարբերականի նախկին խմբագիր Թիմ Շիփմենի և բրիտանական կառավարության հանրության հետ կապերի ծառայության նախկին տնօրեն Քրեյգ Օլիվերի այդ թեման արծարծող գրքերը, ինչպես նաև դրամատուրգ Ջեյմս Գրեմի 2015թ.-ին ստեղծած «Քվեարկություն» պիեսը՝ բրիտանական խորհրդարանի ընտրությունների մասին: