Բլումը ծալապատիկ նստել և աղոթել է Թաջ Մահալի առջև12.23.2015
Բրիտանացի հայտնի դերասան Օռնալդո Բլումի այցելությունը Հնդկաստան, այդ երկրի կողմից պաշտոնական հրավեր ունենալու պարագայում անգամ, առաջին անգամից չի ստացվել:
Նշենք, որ Բլումի նման հանրածանոթ մարդկանց հրավիրելով, տեղի իշխանությունները փորձում են գովազդել իրենց երկրի տեսարժան վայրերը: Այս դեպքում գովազդի օբյեկտ նախատեսված է եղել հայտնի Թաջ Մահալը, որտեղ այցելողների թիվը վերջին երեք տարիների ընթացքում նվազել է 150 հազարով:
Դերասանը պետք է ժամաներ Դելիի օդանավակայան, որտեղ նրան դիմավորելու էր եկել Ութար-Փրեդաշ նահանգի նախարարը: Սակայն Բլումը մաքսային գոտին չհատած՝ ստիպված է եղել ետ թռչել Լոնդոն:
Օդանավակայանի աշխատակիցները նրա էլեկտրոնային վիզայի մեջ նկատել են անճշտություն և չեն թույլատրել հատել մաքսային սահմանը: Նրանք նույնիսկ հաշվի չեն առել, որ դերասանն իրեն վատ է զգացել, բժշկի օգնության կարիք ունի և կինոաստղին ամենակտրուկ ձևերով հորդորել են վերադառնալ Լոնդոնի Հիթրոու օդանավակայան և անհրաժեշտ ձևով ձևակերպել իր էլեկտրոնային վիզան:
Դերասանն առանց որևէ դիմադրության ենթարկվել է հնդիկ անվտանգության աշխատակիցների պահանջներին և վերադարձել է այնտեղ, որտեղից եկել էր:
Մինչ դերասանը, ում մայրը ծնվել է Հնդկաստանում, Լոնդոնում կկարգավորեր իր մուտքի թույլտվության հարցերը Ութար-Փրեդաշ նահանգի պաշտոնյաները իրենց երկրի արտաքին գործերի նախարարության միջոցով խորհրդատվական օգնություն են ցուցաբերել բրիտանացի գործընկերներին՝ փաստաթղթերի ձևակերպման հարցերով: Եվ, ի վերջո, երբ Բլումը ժամանել է Ագրա, նրա համար կազմակերպվել է քամու նման արագ, 45 րոպե տևողությամբ էքսկուրսիա հանրահայտ տաճարում:
Այս արկածներով հարուստ այցն ավարտվել է այն բանով, որ Բլումը ոտքերը խաչելով որոշ ժամանակ նստել է 17-րդ դարի հուշարձանի դիմաց: «Նա փակել էր աչքերը և կարծես թե աղոթում էր»,- ասել է նրան ուղեկցող պետական պաշտոնյան: