Օսկարյան կոմիտեն ռեժիսորից նամակ չի ստացել09.27.2014
Ռուսաստանի Օսկարյան կոմիտեի նախագահ, ռեժիսոր Վլադիմիր Մենշովը դեռ չի ստացել նամակ Անդրեյ Կոնչալովսկուց, որով վերջինս ետ է կանչում իր «Փոստատար Անդրեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները» ֆիլմը կոմիտեի քննարկման գործընթացից: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Օսկարյան կոմիտեն Վ. Մենշովի գլխավորությամբ այս օրերին որոշում է այն հարցը, թե որ ռուսական կինոնոնկարն է ներկայացվելու Ամերիկյան կինոակադեմիայի 2015 թ.-ի «Օսկար» մրցանակաբաշխության «Արտասահմանյան լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում:
«Ես դեռ նամակը չեմ ստացել: Ես հիմա քաղաքից հեռու եմ և նկարահանումներ եմ կատարում, այդ պատճառով էլ դրա մասին ես որևէ կարծիք առայժմ չունեմ»,- ասել է Մենշովը: Նա տեղեկացրել է, որ կոմիտեն պետք է հավաքվի սեպտեմբերի 28-ին և փակ նիստի ընթացքում կընտրվի այն ֆիլմը, որը Ռուսաստանը կներկայացնի «Օսկար-2015»-ում:
Իսկ կոմիտեի անդամ կինոռեժիսոր Պավել Չուխրայի համար Կոնչալովսկու այդ որոշումը անսպասել է եղել: «Ես չեմ կարծում, որ Կոնչալովսկու այդ որոշումը ուժեղ կազդի իրավիճակի վրա: Այդտեղ ես նաև որևէ քրեական բան չեմ տեսնում: Կիրակի օրը մենք կհավաքվենք և կքննարկենք»,- ասել է Չուխրայը:
Թե հատկապես որ ֆիլմերն են ներկայացված Օսկարյան կոմիտեի քննարկմանը, առայժմ չի հրապարակվում: Սակայն, փորձագետների կարծիքով հավանական թեկնածուներից մեկը հենց Կոնչալովսկու ֆիլմն է: Խոսք է գնում նաև Անդրեյ Զվյագինցևի աղմուկ հանած «Լևիաֆան»-ի, և Ալեքսանդր Կոտտի «Փորձություն» կինոնկարների մասին:
Կոնչալովսկին, որ տակավին վերջերս Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնում այդ ֆիլմով նվաճել էր «Արծաթե առյուծ» մրցանակ, այսօր արդեն համացանցում տեղադրված նամակում բացատրում է իր ֆիլմը Ռուսաստանի Օսկարյան կոմիտեի քննարկումից ետ կանչելու պատճառը: (Կարդալ նամակի մասին)