Ռուսական էպիկական սիրավեպի բանալին ըստ Վուդի Ալենի 12.27.2014
Կա՞ ն արդյոք ընդհանուր շփման գծեր միևնույն մշակութային միջավայրի ստեղծագործությունների միջև: Եվ եթե նույն սոցիալ-հոգևոր հենքն ունենալու հանգամանքն իսկ, արդեն, որոշ ընդհանրությունների գոյության վկայություն ու պայման է նաև դրա վրա բարձրացվող վերնաշենքի ինչ-որ առանձին հատվածների համար, ապա, ուրեմն, ինչպիսի՞ն կարող է լինել ռուս դասական արձակի մեծերի ստեղծագործություններում այդ ընդհանրության կերպավորումը, օրինակ սիրո թեմայի պարագայում:
Այդ խնդիրը իր առաջ դրել և տաղանդավոր եղանակով լուծել է ամերիկացի կինոգործիչ Վուդի Ալենն ՝ իր, 1975 թ.-ին նկարահանած, «Սեր և մահ» կատակերգության մեջ: Այդ ֆիլմը իրենից ռուսական էպիկական սիրավեպի ծաղրանմանության հիանալի օրինակ է, որի համար հիմք են հանդիսացել հիմնականում Դոստոևսկու և Տոլստոյի ստեղծագործությունները:
Ամերիկացի կինոռեժիսորը խորաթափանց և բնութագրական երանգներով ֆիլմում ներկայացնում է մի երկխոսություն, որը կարելի է անվանել ռուսական դասական գրականության տիպական բանաձևի գաղտնազերծման բանալի՝ իրականացված երկիծական ժանրի հնարքների հիանալի կիրառման միջոցով:
Թեև երկխոսության մեջ դժվար (եթե ոչ անհանար) է որսալ խոսակցության իմաստը, բայց այնտեղ դժվար չի լինի դիտարկել ռուսական էպիկական սիրավեպի ոճը՝ իր բազմանկյուն կառուցվածքով, ներթափանցող ու խոր բառերի շարադասությամբ, խոսքի վերամբարձությամբ...
Անշուշտ ֆիլմում և տեսագրությունով ներկայացվող նրա լավագույն հատվածի մեջ չափազանցման տարրը առկա է ու բացահայտ, բայց դա չէ՞ որ ծաղրանմանության (պարոդիայի) գլխավոր պայմաններից մեկն է: Սա ծաղր չի, այլ ընդամենը ծաղրանմանություն, որն արված է մեծ արվեստով...