Բրիտանիայից պահանջում են վերադարձնել Հին հունական մակույթի արժեքները10.16.2014
Շատ կանանց համար Հոլլիվուդի երբեմնի նախանձելի ամուրի աստղ Ջորջ Քլունիի կինը, փաստաբան և իրավապաշտպան Ամալ Ալամուդդինը և մի խումբ բրիտանացի այլ իրավաբաններ պատրաստ են պաշտպանել Հունաստանի շահերը Պարթենոնի քանդակները Բրիտանական թանգարանից վերադարձնելու գործով: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Հունաստանը փորձում է հարցը լուծել UNESCO-ում, իսկ այդ հարցում միջնորդների դերակատարությունը կարող են ստանձնել բրիտանացի իրավաբանները, այդ մասին հայտարարել են Ակրոպոլիսի թանգարանում նախօրեին կայացած մամլո ասուլիսի մասնակիցները:
Ալլամուդդինը դեռևս 2011 թ.-ին հունական կառավարությանն առաջարկել էր այդ ուղղությամբ աշխատանքներ սկսել, բայց հիմա, երբ նա դարձել է համաշխարհային համբավի և ազդեցության լծակներ ունեցող դերասանի կինը, նրա մասնակցությունն այդ գործին ստացել է շատ ավելի ազդեցիկ բնույթ:
Ալամուդդինը Աթենք է ժամանել Քլունիի և իր հարսանիքից մի քանի օր անց: Նրա հետ Հունաստանի մայրաքաղաք են ժամանել նաև միջազգային իրավունքի և մտավոր սեփականության երկու մասնագետ՝ Ջեֆրի Ռոբերտսոնը և Նորման Փալմերը, ինչպես նաև Պարթենոնի քանդակների վերադարձման միջազգային հանձնաժողովի նախագահ Դեվիդ Հիլը:
Քլունիի տիկնոջը ընդունել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը, որից հետո նա այցելել է Ակրոպոլիս, որտեղ էլ կայացել է մամլո ասուլիսը:
Հունաստանի մշակույթի նախարար Կոստաս Տասուլասը ասել է, որ Աթենքը դեռևս դատարան չի գնում: «Մենք որոշում չենք ընդունել դատարան գնալու մասին: Մենք որոշել ենք գործընթացն ավարտել UNESCO-ում և Հունաստանի պահանջի համաձայն սկսել Պարթենոնի քանդակների վերամիավորման միջնորդությունը: Հույներից բացի մեր կողմից են նաև արտասահմանյան իրավաբաններ ու խորհրդատուներ, ինչպես այս երեք բրիտանացի փաստաբանները»,-ասել է Տասուլասը:
Նրա ասելով UNESCO-ի միջկառավարական կոմիտեն Հունաստանի խնդրանքով երաշխավորել է Մեծ Բրիտանիային մասնակցել միջնորդությանը, որի պատասխանը կլինի առաջիկա կես տարվա ընթացքում: «UNESCO-ի Միջկառավարական կոմիտեն մեզ կներկայացնի մեր իրավաբանական խորհրդատուների հետ համագործակցող այս խմբի նշանավոր իրավաբանների խորհրդատվությունները»,- ասել է նախարարը:
Տասուլասը նաև ասել է, որ Հունաստանի կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ այդ հարցը կարգավորելու համար: «Ասում էին, որ արևը երբեք մայր չի մտնում Մեծ Բրիտանիայում, երբ այն կայսրություն էր: Այդպիսի բան այլևս չկա, բայց անբարտավանությունը մնացել է: Մենք սպասում ենք գործընթացի ավարտին UNESCO-ում, բայց ուսումնասիրում ենք նաև այլ տարբերակներ»,- ավելացրել է Տասուլասը:
«Հունաստանի կառավարության պահանջը քանդակները երկրից դուրս տանելուց հետո 200 տարի անց, արդարացի է: Անարդարությունը պահպանվել է շատ երկար, սա արվեստի գործերին վերաբերող առավել հրատապ 10 հարցերից մեկն է: Ժամանակն է, որ բրիտանական թանգարանը քանդակները վերադարձնի Հունաստանին, չէ՞ որ հիմնախնդիրը կարող է լուծվել ի շահ երկու ժողովուրդների«,- ասել է Ալամուդդինը:
Այս թեման վերաբերում է ոչ միայն Հունաստանին, վստահ է Ջեֆրի Ռոբերտսոնը: «Պարթենոնի մարմարները ունեն կարևոր նշանակություն ամբողջ աշխարհի համար: Սա սարսափելի բարբարոսություն է, որ քանդակները հայտնվել են տարբեր երկրներում, 60 տոկոսը Հունաստանում, 40 տոկոսը՝ Մեծ Բրիտանիայում: Եթե դրանք վերամիավորվեն, ապա բոլոր ցանկացողները կկարողանան տեսնել քաղաքակրթության սկիզբը»,- ասել է Ռոբերտսոնը:
Նրա ասելով, եթե բրիտանական կողմը արձագանքի UNESCO-ին, ապա տեղի կունենա հանդիպում բանակցությունների սեղանի շուրջ, սակայն, առայժմ, բրիտանական կառավարությունը ասում է, որ դա թանգարանի գործն է, իսկ թանգարանն էլ հայտարարում է, որ չի վերադարձնի քանդակները:
«Մեր նպատակը թանգարաններ թալանելը չի, սակայն Պարթենոնի քանդակները յուրահատուկ պատմություն են: Մենք չենք պլանավորում իրավաբանական գործողություններ, այլ միայն իրավաբանական խորհրդատվություններ: Սակայն կան նաև վեճերը լուծելու հնարավորություններ, միջազգային դատարաններ և այլընտրանքային մեխանիզմներ, այնպիսիք, ինչպիսիք են միջնորդությունները, միջազգային պայմանագրերը»,-ասել է Ռոբերտսոնը:
Նորման Փալմերն էլ ավելացրել է, որ թանգարանները պետք է փոխվեն ամբողջ աշխարհի և նրա օրենքների հետ միասին:
Կան փոփոխություններ և հենց Մեծ Բրիտանիայում՝ խորհրդարանը թույլատրել է վերադարձնել Ավստրալիայի բնիկների մշակութային արժեքները, արգելել է ընդունել մշակույթի գողացած ստեղծագործությունները, նշել է փաստաբանները:
Հունաստանն արդեն տասնյակ տարիներ փորձում է վերադարձնել հին հունական արվեստի գործերը, որոնք Կոստանդնուպոլսի բրիտանաական դեսպան լորդ Էլգինը 10 տարվա (1802-1812թթ.) ընթացքում տեղափոխել է Հունաստանից: Բրիտանական թանգարանում պահվում են Աթենքի Պարթենոնի արվեստի գործերը: Հույները հայտարարում են, որ Էլգինը այդ ամենը կազմակերպել է անօրինական կերպով և կաշառքի միջոցով:
Աթենքը հրաժարվում է անտիկ արվեստի գործերի դուրս բերումը օրինական ճանաչել և հայտարարում է, որ ազգային հարստությունը պետք է վերադարձվի Հունաստան: