Օ. Սթոուն. «Եթե անհրաժեշտ լինի, ԱՄՆ-ն նաև պատերազմ կսանձազերծի»08.07.2014
Ամերիկյան կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը «Facebook»-ի իր էջում քննադատել է ամերիկյան իշխանությունների և նախագահ Բարաք Օբամայի վարած քաղաքականությունը:
«Անցյալ ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում Օբաման հարձակվեց իր քննադատների վրա՝ ասելով. «Հավանաբար մարդիկ մոռացել են, որ Ամերիկան, որպես հողագնդի ամենահզոր երկիր, դեռ ամեն ինչ չի վերցրել իր հսկողության տակ»: Վատ հայտարարություն չի, մանավանդ, եթե մտածես դրա մասին: Այդ երբվանի ՞ց է, որ համաշխարհային գերիշխանությունը դարձել է ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականությունը: Հավանաբար 1991թ.-ից, կոմունիզմի տապալումից հետո: Բայց այժմ դիմակը ԱՄՆ-ի դեմքից հանված է: Որպես աշխարհի, և ոչ միայն Նահանգների, քաղաքացիներ մենք պետք է հաշտվենք նոր իրողության հետ. ԱՄՆ-ն ցանկանում է համաշխարհային գերիշխանություն: Այդ նպատակին հասնելու մրցավազքում մենք չենք կանգ առնի Ռուսաստանը, Չինաստանը, Իրանի իշխանությունը ոչնչացնելու փորձերի առաջ: Եթե անհրաժեշտ լինի, ԱՄՆ-ն նաև պատերազմ կսանձազերծի», գրել է Սթոունը: