Ստեղծագործություններ, որոնք Լեոնարդ Քոհենը հասցրել է ընտրել մինչև իր մահը10.06.2017
Կանադացի բանաստեղծ և երաժիշտ Լեոնարդ Քոհենի ստեղծագործությունների վերջին՝ հետմահու գիրքը, որը կունենա «Բոց» վերնագիրը լույս կտեսնի եկող՝ 2018թ.-ի հոկտեմբերին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «nytimes.com»-ին:
Ժողովածուում տեղ կգտնեն Քոհենի վերջին ստեղծագործությունները, որոնք նա հասցրել է ընտրել և խմբագրել մինչև իր մահը, նաև՝ նրա գրառումների գրքույքից առանձնացված հատվածների ընտրանին, վերջին երեք ձայնապնակների երգերի տեքստերը և հեղինակային պատկերազարդումները:
Լեոնարդ Քոհենը կյանքից հեռացել է 2016թ.-ին: Նա իր ստեղծագործական գործունեությունը սկսել է որպես գրող, սակայն սկսած 1971թ.-ից, իր իսկ խոստովանությամբ, երբ «ապրուստի միջոց չի ունեցել» սկսել է զբաղվել նաև երաժշտությամբ:
Քոհենը իր կյանքի օրոք հրատարակել «Լեդիի տղամարդու մահը», «Գեղեցիկ անհաջողակները», «Ծաղիկներ Հիտլերի համար» պրովոկատիվ վերնագրերով գրքերըը: Իսկ ընդհանուր առմամբ նա 12 ժողովածուի հեղինակ է: