Նիկոլայ Սուկոյանի արխիվը նվիրաբերվեց Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահին08.12.2019
Ծագումով հայ, ռուսաստանցի ճարտարապետ Նիկոլայ Սուկոյանի (1915–2009թթ.) անձնական արխիվը նրա դուստր Վերոնիկան նվիրաբերել է Տրետյակովյան պատկերասրահին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theartnewspaper.ru»-ին:
Նիկոլայ Սուկոյանը այն ճարտարապետներից մեկն է, որոնք Մոսկվայի «Ղրիմյան Վալ» տեղանքում ստեղծել են Նոր Տրետյակովյան պատկերասրահի շենքը:
Արխիվում տարբեր փաստաթղթերի հետ կան նաև ճարտարապետի ձեռքով կատարված ընկերական շարժեր, օրաթերթերից հանված հատվածներ և թղթե կրիչի վրա գտնվող այլ բազմազան նյութեր, որոնք ամբողջական պատկերացում են տալիս խորհրդային ժամանակներում իր հիմնական գործունեությունը ծավալած մասնագետի մասին:
Նվիրատվության այն նյութերը, որոնք առնչվում են այս հանրահայտ թանգարանի նոր շենքի ստեղծման պատմությանը, շուտով կցուցադրվեն ցուցահանդեսում, որը կունենա «Նոր Տրետյակովկան: Սկիզբը: Վ.Ն.Սուկոյանի նվերը» խորագիրը: Ընդհանուր առմամբ ցուցադրանքում տեղ կգտնեն ճարտարապետի 100 աշխատանքներ՝ սկսած 1950-ականների շենքի ճակատամասի առաջին էսքիզներից մինչև 2000-ական թվականներին ստեղծված վերակառուցման նախագծերը:
Այստեղ այցելուներին են կներկայացվեն նաև քաղաքաշինական միջավայրի ձևավորման մի շարք չիրականացված նախագծեր:
Ցուցահանդեսը կսկսի աշխատանքները օգոստոսի 23-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 13-ը: